վրա և ես նրա դեմքի, վրա նկատեցի մի կծու հանդիմանաություն։ Ինչո՞ւ, ես ի՞նչ էի արել: Բայց հետո իմացա, որ շատ բան եմ արել: Արդեն երեկո էր, երբ ես դուրս եկա: Լիզան չդուրս եկավ ինձ հրաժարական տալու, և ես հեռացա ինչ-որ ծանրություն ոչ կթծքիս վրա, այլ կրծքիս տակ։ Է՛հ, Գևորգ ես չեմ պատմիլ, թե դա ինչ ծանրություն էր, դու այժմ ինձանից լավ ես զգում: Բայց դու չձանձրացա՞ր:
— Ամենևին, — պատասխանեց Գևորգը, մի ծխախոտ վառելով,— կաթոց ես մինչև լույս խոսել։
— Դեռ իմ պատմության սկիզբն է դա, լսիր մինչև վերջը, մոտենում եմ նրա ծուծին։
Հետևյալ օրը չհամբերեցի և կեսօրից հետո, գործերս ավարտելով, գնացի Բագամովի տուն։ Դա իմ կողմից մեծ համարձակություն էր, սակայն ես չմտածեցի և գնացի։ Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ Լիզային հանդիպեի դահլիճում, դաշնամուրի դեմ նստած, նոտաների տետրը դեսուդեն թերթելիս: Մարտին Բուղգանիչը այս անգամ ինձ ընդունեց ավելի քաղաքավարի, բայց ես նրա դեմքի վրա նկատեցի մի տեսակ ճնշում։ Իսկ Եվգենյան սառնությամբ ձեռը մեկնեց ինձ և դուրս եկավ։
— Ներեցեք, որ ես երեկ անքաղաքավարությամբ ձեզ թողեցի դահլիճում և հանկարծ դուրս եկա,— դիմեց ինձ Լիզան, տեղից բարձրանալով։
— Անքաղաքավարություն իմ կողմից էր, օրիորդ,— պատասխանեցի ես, համարձակորեն նայելով Լիզայի երեսին:
— Ինչո՞ւ։
— Դուք հիվանդացաք, իսկ ես իբրև բժիշկ, չառաջրկեցի իմ ծառայությունը:
— Շատ էլ սաստիկ չէր ցավում գլուխս, որ բժշկի դիմելու կարևորություն զգայի, — պատասխանեց Լիզան և հետո, դառնալով հորը, հարցրեց,— պապա, կկամենա՞ք, որ ձեր սիրած եղանակներից մինը ածեմ։
— Միայն երեկվա պես կիսատ չթողնես ու փախչես,— պատասխանեց Մարտին Բուղդանիչը լրջորեն։
Լիզան նստեց դաշնամուրի դեմ և, ճակատից մազերը հետ դարսելով, սկսեց մի ուրախ եղանակ։ Բայց ուրախ եղանակն