Այս էջը հաստատված է
ուշքի է գալիս, սկսում է անիծել յուր կյանքի, յուր շրջապատողներին։ Սկսում է լաց լինել, գոռալ և գրգռվելով մի ապտակ է տալիս ամուսնուն։
Այստեղ Սարաֆյանը կանգ առավ։ Մենք տակավին ուշադիր սպասում էինք պատմության շարունակությանը։ Տխուր հառաչելուց հետո նա ավելացրեց.
— Մնացյալն այլևս չեմ պատմիլ։ Կավելացնեմ միայն, պարոններ, որ ճակատագիրն ավելի գութով վերաբերվեց ցնորվածին։ Մարթայի տաքությունն ավելի ևս սաստկանում է, նա ամբողջ մարմնով, կարծես, սկսում է այրվել։ Բժիշկները չեն կարողանում օգնել։ Իններորդ օրը խելագարն ազատվում է յուր տանջանքից, մահվան անկողնի մոտ լսելով յուր նորածին մանկան լացը...