Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/375

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և կյանքի մեջ պատժից ազատում․․․ Գուցե միայն ե՛ս կարող էի Զարիֆյանին պատժել, եթեհայտնեի ձեզ նրա իսկական անունը։ Բայց ինչո՞ւ. մի՞թե դա կվերադարձներ ինձ իմ բարեկամին։ Թո՛ղ ուրեմն իմ պատմության մեջ նրա անունը մնա Զարիֆյան, իսկ ինքը յուր իսկական անունով վայելե միջավայրի հարգանքը...

Այլևս Միրաբյանը ոչինչ չասաց և փակեց հանգած վառարանի դռնակը...