Էջ:Shirvanzade, Collection works, vol. 4.djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ տղա, մեկ էլ չափիր,— դարձավ Մակար աղան մահուդ կարող գործակատարին։

Գործակատարը չափեց։

— Մեկ, երկու, երեք, չորս, այս էլ ուղիդ հինգ, էլ ի՞նչ ես ուզում, ապեր։

— Ինձ տո՛ւր,— ասաց գյուղացին և մի անգամ էլ չափեց մահուդը։— Մեկ, երկու, երեք, չորս, էս էլ դրուստ կես էլ ի՞նչ ես ուզում, աղա,— ծաղրեց նա:

Մի անգամ էլ Մակար աղան չափեց և դարձյայ դուրս բերեց հինգ արշին ու մի չարեք։

— Ա՛յ մարդ, այսքանն էլ ավելի է, էլ ի՞նչ ես զահլես տանում։

Ծիծաղս եկավ։ Չարաբախտ մահուդի երեք մարդու ձեռքում երեք զանազան երկայնություն ստանալն ինձ կախարղություն թվաց։ Վերջապես, երկար վիճաբանելուց հետո, Մակար աղան մի կերպ ճանապարհ դրեց գյխացավ գյուղացուն, մահուդը հետ վերցնելով։

Հենց որ վերջինն ոտը մագազինի դռներից դուրս դրեց, Մակար աղայի կատաղությունը սաստկացավ։ Նա բաց արավ յուր հիշոցների տոպրակը և սկսեց թափել միմյանց հետևից մահուդ չափող գործակատարի գլխին։

— Տասն անգամ քեզ ասել եմ, իմացիր ի՞նչ մարդու հետ գործ ունիս։ Ամեն մուշտարու հետ չի կարելի այդպես անել: Աշխարհում միամիտները քիչ չեն, որ դու հետ եկածներին ես ուզում խաբել: Մի անգամ էլ քո անզգուշութենով ինձ խաթարալի մեջ կգցես, այն ժամանակ աստված ազատի, խայտառակ կլինիմ ամբողջ քաղաքում։

Լավ էր, որ շուտ-շուտ մուշտարիներ էին ներս մտնում, եթե ոչ գուցե Մակար աղան մինչև երեկո յուր զուռնան փչեր խեղճ գործակատարի ականջներին, որն երկյուղից սառել էր ու պատի տակ բևեռվել։ Իրիկնադեմին մագազինը կողպելու ժամանակ Մակար աղայի դեմքը կրկին փոխվեց, երբ գործակատար Գրիգորը բաց անելով դրամարկղը և նույն օրվա ծախսից առաջացած փողերը համարելով դարսեց նրա առջև։ Նրա աչքերը կրկին սկսեցին փայլել, մի վայրկյանում անհետացավ նրա դեմքի մոայլությունը, ինչպես քամու շարժումից