Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց ես էլ հիմար չէի։ Այդ բանը շատ լավ իմանալով, ես վաղօրոք տեղս ամրացրել էի։ Տանտիրոջս հետ ունեի տասներկու տարով նոտարի մոտ կապած պայմանագիր։ Եթե նա ժամանակից թեկուզ մի շաբաթ առաջ ինձ դուրս աներ, պարտավոր էր վճարել երկու հազար ռուբլի տուգանք։ Դուրս անե՜լ, հիի՜, ոչ, Ահարոն Այզելմանը նպատակ ուներ։ Նրա գլխում հղանում էր մի մեծ, հանդուգն ծրագիր։ Ես տեսնում էի, որ հարևանս շատ է չաղանում, չափից դուրս։ Եվ բոլորովին անարժան։ Այդ մարդը, պարոն, ոչ խելք ուներ, ոչ ճարպկություն։ Նա վաճառական չէր։ Կարդալ-գրելում կարդում էր, ինչպես կառապան։ Այնինչ, ես օր չէր անցնում, որ մի կամ երկու լրագիր կարդայի։ Գիտեի առուտուրը ո՛րտեղ է ծաղկած, ո՛րտեղ է ընկած, բորսայում ինչ թղթեր են բարձր, որոնք են ցածր, մի խոսքով, ի՛նչ որ կարելի էր իմանալ լրագիրներից, իմանում էի։

— Երբ հարևանիս, ինչպես հարկն է, լավ ճանաչեցի և նրա գործերին տեղեկացա, տեսա, որ ասպարեզից ոչ թե նա ինձ, այլ ես նրան կարող եմ քշել։ Օօ՜, պարոն, ինչու կեղծել, այսպես է հրեան։ Նա վաճառականության մեջ երբեմն Դավիթ է, որ կռվում է Գողիաթի հետ․ թեև միշտ էլ հաղթող չի լինում, բայց կռվում է։ Դա նրա ախտն է պապերից ժառանգած։ Ինչևէ։ Ես ունեի սրա ու նրա ձեռքում տոկոսով տված մի փոքրիկ գումար, որ խնայել էի ասեղիս ծայրով։ Շատ քիչ էր։ Բայց ունեի և՛ մի բարեկամ Շմուլ Մոզեր անունով։ Նա այժմ էլ կա, փառք աստծու, մահից ազատվեց։ ճարպիկ մարդ է այդ Մոզերը, խելքը գլխին․․․ Այն ժամանակ նա մի հասարակ միջնորդ էր․․․

— Սրա ու նրա համար ցորեն էր առնում ու ծախում լրացրեց Ֆեյլդմանը,— լեզու ունի, որ ածելու նման է կտրում։ Հայրն էլ այնպես էր։

— Կաց, Ֆեյլդման, ես բոլորը կասեմ,— շարունակեց հարևանս։— Ահա՛, պարոն, միտքս հայտնեցի Շմուլ Մոզերին։ Իհարկե, իսկույն հասկացավ և ոգևորվեց։ Մենք վճռեցինք մրցել Ագրինցևի հետ։ Շմուլ Մոզերն իր ունեցած երեք հազար ռուբլին միացրեց իմ փոքրիկ դրամագլխին և ինքն իսկույն ուղևորվեց Սիբիր։ Ես լուր տարածեցի, թե վճռել եմ