Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանութս քանդել, մեծացնել։ Եվ, իրավ, այս մասին բանակցում էի տանտիրոջ հետ։ Հարևանս ինձ հրամայեց «խելոք կենալ»։ Ես կատակով ասացի. «Ձերդ մեծապատվություն, միշտ խելոք լինելը ձանձրալի է, ուզում եմ մի քիչ գժվել»։ Մի օր, տեսնելով, որ խանութիս ցուցանակը վերցրել եմ, պատվերներ չեմ ընդունում և լուսամուտները փոխել եմ տալիս, դարձավ ինձ.

— Այզելմա՜ն։

— Հրամայեցեք, Սերգեյ Պախոմովիչ։

— Դու ինձ հետ կատակ մի՛ անիլ։

— Ինչպե՞ս կհանդգնեմ, ձերդ մեծապատվություն։

— Ասում եմ, կատակ մի անիլ, ես գիժ մարդ եմ։

— Ի՞նչ եք ուզում,— հարցրի ես, տեսնելով, որ այլևս շարժել եմ իմ գոռոզ հարևանի հետաքրքրությունը։

— Ուզում եմ, որ դու այստեղից կորչես, քանի որ դեռ գլուխդ չեմ ջարդել։

— Ո՞ւր կհրամայեք կորչել, ձերդ վաճառականական գերազանցություն։

— Ուր ուզում ես, թեկուզ Երուսաղեմ։ Ես արդեն զզվել եմ քո հոտից։

— Անցագիրս տվեք, գնամ։

— Ո՞րքան արժե։

— Հազար երկու հարյուր։

— Ախ, դու սատանայի ռեխ եբրայեցի։

— Այդ միայն տուգանքն է։

— Էլ ի՞նչ ես ուզում։

— Մի՞թե չգիտեք, ձերդ մեծապատվություն—խանութիս վերանորոգման ծախքը։ Ուղիղ ինը հարյուր ռուբլի էլ այն է։

— Ես քո դունչը կջախջախեմ, անիծյալ Հուդա իսկարբովտացի,— բռնկվեց Ադրինցևը։

— Ջախջախեցեք, Սերգեյ Պախոմովիչ, բայց ամեն մի դունչ որքան էլ ատելի լինի, ուտել է ուզում։

Նա մի քանի օր գոռգոռաց, հայհոյեց պապերիս, նախահայրերիս, կրոնս, հավատս, բայց համաձայնվեց վճարել թե տուգանքը և թե ծախսերս։ Ինձ էլ միայն այդ էր հարկավոր։ Խանութս դատարկեցի, բայց ես իմ գործն արդեն