անձը զոհեց ինձ, անպիտանիս։ Ա՛խ, ներեցեք, ես չեմ կարող նրան հիշել առանց արտասուքի։
Հրեայի խոշոր ալքերից դուրս ցայտեցին երկու կաթիլ և գլորվեցին այտերի վրա։ նա ոտքի կանգնեց՝ իր խորին հուզմունքը զսպելու համար:
Անցան մի քանի լուռ և ծանր րոպեներ։ Հրեան սրբեց աչքերը, զսպեց իրան և նորից նստեց։
— Ներեցեք,— ասաց նա,— ես շատ էլ թույլ մարդ չեմ, բայց այս մեկ կորուստը ինձ համար ծանր էր։ Ռաբինովիչը չուներ հալածանքներ քաշած հրեայի փորձառությունը և սառնությունը։ Նա դեռ չէր գրկվել ինքնասիրության կրքից, ինչպես մեզանից շատերը։ Հպարտ էր, սիրում էր իր ցեղակիցների ոտնատակ եղող պատիվը։ Դժբախտաբար հենց նա առաջ եկավ և լուցկի տվեց։ Վառելով իր թանկագին սիգարը, Ագրինցևը նայեց ոտքից մինչև գլուխ Ռաբինովիչին արհամարհական հայացքով և ասաց.
— Դու է՛լ ջհուդ ես։
— Ոչ պարոն,— պատասխանեց Ռաբինովիչը, գլուխը հպարտ բարձրացնելով,— ես հրեա եմ։
— Այդ միևնույն աղբն է։
— Ներեցեք, պարոն, միևնույնը չէ։ Ջհուդներ կան բոլոր ազգերի մեջ, իսկ մենք հրեաներ ենք։ Վերջապես, բավական է, պարոն, հեռացեք, ես իմ տիրոջ պես չեմ կարող տանել ձեր վիրավորանքները։
— Աա՛, ի՞նչ,— գոռաց նորից Ագրինցևը,— չե՞ս կարող տանել։ Աա, ուրեմն դու հեղափոխական ես։ Ախ դո՛ւ գարշելի, հոտած։
— Պարոն,— չկարողացավ իրեն զսպել Ռաբինովիչը,— գարշելին դուք եք և անարգ հոտը ձեր բերանից է գալիս։ Փորձեցեք շարունակել ձեր հայհոյանքը, և ես ցույց կտամ ձեզ...
Այս ասելով, Ռաբինովիչը ձեռը տարավ գրպանը։ Շմուլ Մոզերը բռնեց նրա թևից և տարավ մագազինի խորքը։ Ես կարծում էի, որ Ագրինցևը կհարձակվի նրա վրա և տեղն ու տեղը կխեղդի նրան։ բայց այդ չպատահեց։ Հետո միայն իմացա, որ այդ մարդկանց խրոխտաթյունը իրենց քաջությանը