Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առավոտյան թռչունները գավթում գտնվող ծառերի վրա։ Երազը խառնվեց իրականության։

Մայրը զարթնեց, բաց արավ լուսամուտի փեղկերը։ Գարնանային արեգակի շողերը ոսկեզօծեցին մանկան երեսը, և նայեց մայրը ու նրա սիրտը սկսեց ուժգին բաբախել... Այն ի՛նչ անդորր ու երջանիկ ժպիտ էր մանկական դեմքի վրա։ Երբեք, երբեք նա չէր տեսել այդքան պայծառ, այդքան ուրախ ժպիտ։

Կյանքի ժպիտը։

Եվ մայրը վերցրեց անշնորհք բանաստեղծի մանկական երգարանը, որ լեցուն էր սարսափներով, շպրտեց վառարանը, ասելով.

— Ես եմ բանաստեղծ և ոչ դու։