Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Սիրելի մանուկներ, ես ուզում եմ ձեզ մի քանի բաներ պատմել։ Կարծում եք դևերի, չար ոգիների մասի՜ն։ Ոչ, իմ տեսածների և իմ լսածների մասին։

Հըմ, ի՜նչ կա, միմյանց երեսին եք նայում։ Երևի վախենում եք, որ ես ձեզ ձանձրացնեմ։ Դուք հանգիստ կացեք. ձեր աչքերի առջև կգան, կանցնին զանազան պատկերներ, ինչպես սինեմոտոգրաֆի մեջ։ Որը ձեզ կծիծաղեցնի, որը կտխրեցնի, որը կհավանեք, որը չեք հավանիլ։ Բայց ինչոր էլ պատմեմ, բոլորը պատահած բաներ են, ոչ մի հնարովի բան, ոչ մի հեքիաթ չկա։

Դեհ, խնդրեմ ականջ դնեք։

I
ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Նախ ասեմ, թե ես ով եմ։

Անդրկովկասի մի անկյունում կա մի քաղաք, անունը Շամախի կամ Շիրվան։

Ա՜հ, հրաշալի է այդ քաղաքի բնությունը։

Այնտեղ երկինքը կապույտ է, ինչպես փիրուզա, երկիրը