Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Քույրիկ, ես ճանաչում էի ձեր որդուն։

— Ո՞վ չի ճանաչում նրան, ո՞վ չէր կարդում նրա մարգարիտ խոսքերը:

Վերադարձնելով նկարը, ես գերեզմանից հեռացա խորապես զգացված։

Խեղճ պատանի. նրա կյանքի վերջին փափագն էր եղել տպագրված տեսնել «առաջին լուրջ երկը» և հետո մեռնել։ Իսկ ես այնքան դաժան եղա, որ զրկեցի նրան այդ սփոփանքից...