Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զավակների կիսամերկ մարմինները կեղտերի մեջ, և տարափոխիկ հիվանդությունները, էլ ամառվա սառնամանիքը, և ամառվա դժոխային շոգերը, և գազերի հեղձուցիչ մթնոլորտը, և նավթի ու մուրի երկրային գեհենը։ Հիշեց, ինչ արհամարհանքով ու ծաղրով մի օր ընդունեց «խեղճերի պատգամավորությունը», որ եկել էր աղերսելու «տե՛ր, օգնեցե՛ք մեզ, քեզ համար ենք աշխատում»։ Նա պատասխանեց. «Եթե չեք հավանում, գնացեք ուրիշի մոտ աշխատեցեք»։ Ո՞ւր գնային, ամենուրեք միևնույնն էր։ Բայց չէ՞ որ նա իրեն ամենից խելոքն էր համարում։ Ինչո՞ւ չկարողացավ հասկանալ, որ այդ սև ամբոխը նույնպես մարդկություն է։

Իր ագահության, քարասրտության, եսամոլության պատկերների մեջ առանձին ուժգնությամբ նրա հիշողության մեջ ծառացավ մեկը։ Ինչո՞ւ այդ մեկը, նա ինքն էլ չգիտեր։

Նա ուներ մի գործակատար Մնացական անունով, որ երկար տարիներ ծառայել էր նրան, անշեղ հավատարմությամբ և իհարկե չէր վարձատրվել արդար չափով:

Հիշեց նրա կերպարանքը: Միջին տարիքի մարդ էր, բարձրահասակ, բայց թուլակազմ, նիհար։ Նա կորացած ուռենու տպավորություն էր գործում իր ոսկրոտ մարմնով, երկայն, հնամաշ, աշնանային տերևի գույն ունեցող չուխայի մեջ։ Կորամեջք էր, կոկորդի ոսկորը դուրս ցցված, երեսը չեչոտ էր և մի աչքը կույր, երևի ծաղկից:

Մի որ Մնացականը մտավ նրա գրասենյակը, սովորականից ավելի կոր մեջքով և գդակը ձեռքերի մեջ տրորելով, երկչոտ քայլերով մոտեցավ գրասեղանին:

— Տե՜ր,— ասաց նա,— ես մի որդի ունեմ, գիմնազիոնի աշակերտ է։ Նա իմ միակ ապավենն է: Հիվանդ է, կրծքի ցավ ունի: Բժիշկներն ասում են, եթե ես նրան այս ձմեռ մի տաք երկիր չուղարկեմ» կարող Է...

Մարդը չկարողացավ իր խոսքն ավարտել, նրա ձայնը խեգդվեց կոկորդում։

Նա եկել էր իր աներոջից մի գումար խնդրելու, ոչ իբրև ողորմություն, այլ պարտք իր ամսականից մաս-մաս վճարելու պայմանով։

«Ես մերժեցի նրան, — ասաց իր մտքում Աեֆերյանը,—