Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

[ՖԱՐՍ]

Համաձայն իմ խոստման, տալիս եմ մարտի 22-ին ներկայացված ֆարսի ռեցենզիան։ Ֆարսը բաղկացած էր մի գործողությունից, վերնագիրն էր «Հարյուրը մեկի դեմ» կամ «Առնետների արշավանքը», հեղինակություն` ազգիս ամենահանճարեղ վիպասան Նամալյանի։ Դեռ խաղամիջոցին, այսինքն օպերետից հետո, Գևոն (նույն և Վանոն) մոտեցավ ինձ և հաղթական եղանակով ասաց.

— Վո՞ւնց էր, տեսա՞ր ինչ ղադա կենճիք ունինք։

— Տեհա, ախպեր, զոռբա իք, էլի, իմ արիվը:

— Ապա հիմա աչքնիրդ բաղմնչու արա ու տիս, թե ինչ օյին պիտի խաղանք, այ, էն ռենեգատի գլխին, վուր ջլիզ միր աչքի փուշն է դարձիլ։

Այս ասելով, Գևոն գլխով ցույց տվեց ինձ մի երկար մազերով մարդու, որ հեռվում կանգնած, բանից բեխաբար, ծխում էր։ Ապա նա դարձավ սև Սանդրոյին ու գոչեց.

— Աֆարիմ, միր կենճիրսչի, միր աչքի լույս, միր գլխի տեր ու տիրական, միր հավատ ու հույս, միր գլավնոկամանդուշի, սիվ Սանդրո քո սպիտակ հոգուն մատաղ...

— Բրավո,— բղավեց շկափչիկը խրոխտ պատերազմական եղանակով։

— Բրավո,— կրկնեցին Մեղրի քաղաքի կամավոր զինվորները: