Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Այս առիթով տես Մեղրի քաղաքի նկարը «Տարազի անցյալ համարում)։

— Մաշ կթողնի վուր կուցացկությունը տանո՞ւլ տա,— պարծեցավ Սանդրոն, աչքերը պսպղացնելով։

— Մրոոբըռո,— մռնչեց փիղը, կնճիթը բարձրացնելով։

— Մղդսի ախպեր, էդ մասին մի փիլիսոփայական տրակտատ կգրես իմ լրագրի համար,— պատվիրեց քելեխաբաշին:

Մղդսին քրթնեց, վաղօրոք երևակայելով, թե ինչ ֆիզիկական աշխատանք պիտի գործ դնի այդ տրակտատը գրելիս։ Բայց ձեռաց, տեղնուտեղը նա կամեցավ Սանդրոյին պատվել. կնճիթը ծռեց, կանգնեց հետևի թաթերի վրա ու սկսեց մազուրկա պարել։ Գրանդիյոզնիյ Համբարձի ամին թռավ նրա ուսերը և սկսեց երգել մի սերենադա, հեղինակություն` բանաստեղծ Ալիքյանի և երաժշտություն` Աբդուլ-բաղիի։ Շկափչիկը ոսկե ժետոնը ձգեց Սանդրոյի ոտների տակ և չոքեց նրա առջև։

Տեսարանը սրտաշարժ էր։ Սանդրոն զգացվեց և արտասվալի ձայնով երգեց.

«Ախ, ասումիս դիմացիր, յար,

«Ո՞նց դիմանամ, միթե ե՞ս եմ քար...

Չգիտեմ ինչով կվերջանար այդ տարօրինակ անտրակտը, եթե չլսվեր ռեժիսորի զանգակի ձայնը, որ կլոուններին հրավիրում էր բեմ։

Երբ վերջինները հավաքվեցին բեմի վրա, ռեժիսորը դիմեց ժողովին, հարցնելով.

— Պարոններ, մի քանի կանկանների սիրահար ժողովականներ ուզում են նոր հարց զարթնեցնել. համաձա՞յն եք...

— Վո՞ւնց չինք համաձայն, ինչ հարցնել կուզի,— գոռաց դահլիճի մեծ մասը, որ վաղօրոք արդեն գիտեր, թե ինչ հարց է։

— Այդ ի՞նչ հարց է,— հարցրին գրականության ներկայացուցիչները։

— Ձեզանից մեկը պատկառելի ընկերությանս ամենապատկառելի վարչության ճակատին դրոշմել էր «զրպարտող և