Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ ԺԱ.

ՆՐԱՆՔ, առանց ՍՈԻԼԻԿՅԱՆԻ

ՄԱՐԻԱՄ. Օլգա՛, այդպես չի կարելի վարվել նրա հետ։

ՕԼԳԱ. Ինչպե՞ս կհրամայեք, որ վարվեմ։
ՄԱՐԻԱՄ. Մեղմ, սիրով։
ՕԼԳԱ. Ինչո՞ւ, որ նա ինձ ավելի՞ արհամարհի։
ՄԱՐԻԱՄ. Նա քեզ չի արհամարհում։ Միայն պետք է զգույշ վարվել։
ՕԼԳԱ. Բավական է, որքան զգույշ եղա։ Տասը տարի է միմյանց ճանաչում ենք, մի անգամ ինձ մի համակրություն չի ցույց տվել, մի անգամ մի կոմպլիման չի արել: Ա՞յժմ էլ զգույշ վարվեմ։ Ոչ, մամա՛, հույսդ կտրիր նրանից, նա ինձ վրա ուշադրություն չի դարձնում։ Նա շատ է գոռոզացել։ Մի քանի անհայտ օրիորդներ շրջապատել են, կարծում է որ Թիֆլիսում աոաջին փեսացուն է։ Ոչ, ես նրան ատում եմ, ատում, իմացա՞ր։
ՄԱՐԻԱՄ. Օլգա, այդ ի՞նչ է նշանակում, դու այսօր բոլորովին փոխվել ես։
ՕԼԳԱ. Փոխվել եմ, այո, և ինչպե՞ս սառնարյուն մնամ։ Ամենի բախտը բացվեց, ամենը հասան իրանց նպատակին։ Մեղավորը հայրս է, դու ես, ինչո՞ւ ես էլ ուրիշների նման բանկում հազարներ չունեմ, որ իմ հետևից վազեն։ Ի՞նչ հարկավոր է ինձ ձեր դատարկ իշխանական ծագումը, քանի որ եթե մի Սուլիկյանի հետ ամուսնանամ, իշխանական տիտղոսս էլ կորցնելու եմ։ Ավելի լավ չէ՞ր լինի եղբորս կնոջ նման մի չնչին մարդու աղջիկ և փողով իշանուհի