Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրավունք չունեմ մի փոքր անփույթ լինել դեպի իմ ընտանիքը։ Սակայն ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես միշտ սիրել եմ։

ՀԵՂԻՆԵ. Այնպես, ինչպես միշտ, այսինքն—երբեք, ասա՛, այնպես չէ՞, ասա՛։
ՄԻՔԱՅԵԼ. Մի՛ վշտացնի ինձ, մի՜ ստիպի, վերջապես, տասնութ տարեկան պատանու նման ամեն օր ընկնել ոտներդ և սիրո երդումներ անել։ Գո՛հ եղիր իմ սրտի զգացմունքով և ոչ խոսքերով։ Ասա՛, երբևէ վիրավորել եմ քեզ, երբևէ մի կոշտ խոսք ասե՞լ եմ քեզ։
ՀԵՂՄՆԵ. Վարվիր ինձ հետ ինչպես կամենում ես, վիճիր հետս, նախատիր ամեն մի սխալիս համար, հանդիմանից ամեն մի քայլիս համար, ուշադիր եղիր դեպի իմ ամենաչնչին վարմունքը, այդ ինձ համար ավելի լավ է և շատ, շատ
հաճելի։ Բայց արտաքին քաղցրության ներքո մի՜ արհամարհիր ինձ, առերես քաղաքավարության տակ մի՜ թաքցնի քո սրտի տգեղ զգացմունքը դեպի ինձ—այդ վատ է, վատ ու շատ վատ։
ՄԻՔԱՅԵԼ. Բարեսիրտ, խելացի և գեղեցիկ էլիչկա, ես կկամենայի, որ դու միայն մի բանում համոզվես, այն է, որ ոչ ոք, ոչ ոք չի կարող խանգարել մեր երջանկությունը, որ չկա մեր մեջ մի երկրորդ անձն։ Այո, կնոջ սիրտը ընդունակ է ամեն տեսակ անմիտ կասկածների։ Բայց խոհեմ կինը չպետք է պղտորի իր արյունը այդ կասկածներով։ Ուրեմն, իմ խոհե՛մ էլիչկա, մոտեցի՜ր ինձ, եկ հաշտվենք։ Իսկ եթե իմ ասածը բավական չէ ազնիվ խոսք կտամ քեզ այսուհետև առանց քո հրամանի մի քայլ անգամ չանե՛լ։
ՀեՂԻՆԵ. Երբե՛ք. տղամարդը յուր կամքի տերը պետք է լինի։ Ես քեզ վրա բռնություն գործ դնելու ոչ ուժ ունեմ և ոչ ցանկություն։
ՄԻՔԱՅԵԼ. Խելացի կնոջ խելացի պատասխան։ Ուրեմն տուր ինձ ձեռդ, նայի՛ր աչքերիս և համոզվիր, որ ես ունեմ մի ուժ, որ միշտ կարող է ինձ վրա բռնանալ։ Դա իմ խիղճն է։ Հաշտվենք։