Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ինձ լսե։ Բագրատ, Բագրատ, ինը տարի է այդ մարդը գերեզմանից անիծում է մեզ։

ԲԱԳՐԱՏ․ (Գրգռված): Մեռելների անեծքի վրա երկու արշին հող է ծանրանում։
ԵՐԱՆՈԻՀԻ․ Ախ, մի՛ խոսիր եղբորս պես, մեղք է։ Մենք ամենքս պարտական ենք ահեղ դատաստանի առաջ։ Ես էլ եմ պատասխանատու, որ չեմ կարողացել հորդ հեռացնել չար ճանապարհից։ Ես դողում եմ սարսափից։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Հազիվ կարողանալով հուզմունքը զսպել): Ոչինչ, մայրիկ, հանգստացի՛ր։ Հայրիկը բարի է, խելոք է, նա իր սխալը կուղղի։
ԵՐԱՆՈԻՀԻ․ (Ձեռքով հուսահատական շարժումն է անում): Է՜էհ, որ մեկը․․․
ԶԱՐՈԻՀԻ․ (Ներս է մտնում սեղանատնից): Կլուբից ձեզ տելեֆոնով խնդրում են։
ԲԱԳՐԱՏ․ Ա՜հ, այդ երևույթն էլ։ Ես մոռացա, որ կարգադրիչ եմ։
ՌՈԶԱԼԻԱ․ Դե, գնանք, շատ ուշացանք։
ԲԱԳՐԱՏ․ (Մոտենում է Մարգարտին): Հույս ունեմ, որ մինչև առավոտ միտքդ կփոխես։
ՄԱՐԳԱՐԻՏ․ (Չափազանց ազդվել է մոր խոսքերից, զգացված փաթաթվում է նրա պարանոցին): Մայրի՜կ, ինչ լավ սիրտ ունես։
ԵՐԱՆՈԻՀԻ․ (Շոյելով նրա գլուխը): Արի, աղջիկս, դու ես իմ միակ մխիթարությունը։ Դրանք ուրիշ հոգի ունեն, օտար են ինձ համար (Համբուրում է):
ԲԱԳՐԱՏ․ Ատելով ատում եմ այդ տեսակ սանտիմենտալ տեսարանները։ (Դուրս է գալիս նախասենյակի դռներով):
ՌՈԶԱԼԻԱ․ Պսիխոպատկա (Հետևում է եղբորը):
ԶԱՐՈԻՀԻ․ (Ռոզալիային ուղեկցում է նախասենյակ

ՏԵՍԻԼ 5

ՄԱՐԳԱՐԻՏ, ԵՐԱՆՈԻՀԻ և ՍՈԻՐԵՆ


ՍՈԻՐԵՆ․ (Դուրս է գալիս ձախ կողմի դռներից): Գնա՞ց, վերջապես, եռանդուն կոմերսանտը, ճարպիկ սպեկուլյանտը, աստառը շուռ տված ամերիկացին։ Կեցցե՛ս, Մարգարիտ։