Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՂԱԹԵԼ․ (Ցնցվում է և վիրավորված ձևանում) Ի՞նչ, գողացե՞լ։ Հարբա՞ծ ես, ի՞նչ է։


ԲԱԳՐԱՏ. (Սառն լրջությամբ) Ես երբեք չեմ հարբում։ Լսիր, քեռի, հորս հարստահարել ես, ներել է, այդ իր հաշիվն է, իսկ ես... ես խոնարհաբար խնդրում եմ, իմ գործերում ձեռներդ մի փոքր մաքուր պահես։

ՍԱՂԱԹԵԼ. Տեր աստված, տեր աստված, այս տղան գժվել է։

ԲԱԳՐԱՏ. Մի քիչ առաջ, երբ քննում էի գործարանիս հաշիվները, նկատեցի, որ քո ձեռքով գնված նյութերը մեկով մեկ ավելի թանկ են նստել. Ծախքերի համար արդարացուցիչ փաստեր չես ներկայացրել։ Ինչ որ էլ ներկայացրել ես, կեղծ է։ Մի խոսքով, բավական վերադիր ես արել։ Ես գիտեմ, որ քո արածը սովորական բան է գործակատարների համար, բայց իմ վերաբերմամբ զգույշ կաց։

ՍԱՂԱԹԵԼ. (Վրդովված՝ զանազան խոշոր շարժումներ է անում, կարծես պատերին բողոքելով) Այստեղ մտիկ արեք, սրան, սրա՜ն, չի ամաչում, իր հարազատ քեռուն գող է անվանում։ Եվ երկինքը չի որոտում, պատերը ձայն չեն հանում։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր օրին։

ԲԱԳՐԱՏ. էէ՜, թող այդ բոշայական ձևերը։ Նրանք ինձ խաբել չեն կարող։ Ես քեզ կրկին անգամ խնդրում եմ, ձեռներդ մաքուր պահիր։ Ես արթուն մարդ եմ և վրիժառու, մորս եղբորն անգամ չեմ խնայիլ։

ՍԱՂԱԹԵԼ. Անամոթ, չի էլ կարմրում ասածներից։


ՏԵՍԻԼ 3

ՆՈԻՅՆՔ և ՍՆԴՐԵԱՍ



ԱՆԴՐԵԱՍ. (Գալիս է ձախի դռներից: Ներքուստ անհանգիստ է, բայց աշխատում է անդորր ձևանալ) Հիմա ի՞նչ անենք, Սաղաթել։ Կարծեմ վատ չի լինի գնալ կլուբ և մի պույլկա պրեֆերանս խաղալ։ Վաղուց է չեմ եղել այնտեղ։ Հը՜մ, ի՞նչ կասես, պարոն ինժեներ։

ԲԱԳՐԱՏ․ Շատ ուրախ եմ, որ ուզում ես հասարակության մեջ երևալ։ Կլուբ չգնալդ չար լեզուներին հազար ու մի