Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍԱՂԱԹԵԼ. (Սառն) Խոսացել ես։


ԱՆԴՐԵԱՍ. Շատ է ասում եմ։ Կեսը նվիրելու եմ քաղաքային ուսումնարանի համար։ Վաղուց են խնդրում ինձ այդ մասին։

ՍԱՂԱԹԵԼ․ Լավ բարեգործություն է, ուրիշի հաշվով։ Ստորագրի՛ր։

ԱՆԴՐԵԱՍ. Շատ է, ասում եմ։

ՍԱՂԱԹԵԼ. (Սառնությամբ ձեռը մեկնելով, որ թուղթը վերցնի) Դո՛ւ գիտես։ Ես կարծում էի, որ ազնիվ վաճառականն իր խոսքի տերը պիտի լինի։

ԱՆԴՐԵԱՍ. (Ատամները կրճտելով) Աա, գազա՜ն։ (Ստորագրում է

ՍԱՂԱԹԵԼ. (Թուղթը վերցնում է, կանխապես ստորագրությունը ցամաքիչով չորացնելով, և ծոցը դնում) Շնորհակալ եմ։ Այժմ կարող ես ինձ վրա հույս դնել։ Դե լավ, քիչ մտածիր։ Մեղքն այն ժամանակ է մեղք, երբ հայտնի է հասարակությանը։ Իսկապես, ի՞նչ ես արել։ Մի քաղցած գայլի ատամները հանել ես—պրծավ գնաց։ Թող այժմ գոռա, ինչքան ուզում է, թե էլիզբարովը նրա հորը կողոպտել է։ Փաստեր կպահանջենք։

ԼՆԴՐԵԱՍ. (Ականջ է դրել ուշադիր այնպիսի դեմքով, որիս երևում է, թե շատ ցանկանում է համոզվել) Այո՛, փաստեր կպահանջենք։ Թող այժմ գնա դատարան։ Այժմ ես եմ նրա դատավորը։ «Պարոն, կասեմ նրան, դատավորների առաջ, հաստատիր, բե՜ր ապացույցներ և ժառանգությունդ ստացիր»։ Նա ապացույցներ չունի, հա՛, հա՛, հա՛, չունի, կորել են, անհետացել։ Եվ ես կթքեմ նրա երեսին. վրեժս կառնեմ։ Օ՜օօ, Սաղաթել, ես շատ եմ տանջվել։ (Բաց է անում բանալիով գրասենյակի արկղը) Ահա, այստեղ է նրա լեզուն, գոռոզությունը, նրա հոգին։ (Հանում է ծրարը և նայում) Երեկ ես էի նրա ձեռքում, այսօր նա է իմ ճանկերում։

ԱՂԱԹԵԼ. Այրիր, կորչեն, ինչո՞ւ ես պահում։

ՆԴՐԵԱՍ. Օ՜օ, այնպիսի մի խարույկ սարքեմ, որ քեֆդ գա։ Բայց դեռ թող մնա այստեղ, թող տեսնեմ, կշտանամ։ (Թղթերը հետ է դնում) Մտե՛ք այստեղ։ Անդրեաս