Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄԱԶԴ․ Թուրքը փողը նաղդ էր ուզում։

ԱԹԱՆԵՍ. Նաղդ կտայի։
ԱՐԱՄԱԶԴ․ (Նայում է Աթանեսին և տխուր ժպտում): Դժբախտաբար չէիք կարող տալ։
ԱԹԱՆԵՍ. (Կատաղելով): Ո՜վ ասաց չէի կարող տալ։
ԱՐԱՄԱԶԴ․ Ո՞վ ավելի լավ գիտե ձեր գործերը, քան ես:
ԱԹԱՆԵՍ. (Ձայնը բարձրացնելով): Սո՜ւս... (Շփոթվել է, հուզվել, մտածում է: Լռություն):
ԱՐԱՄԱԶԴ. (Նայում է Աթանեսին կարեկցությամբ):
ԱԹԱՆԵՍ. (Մի վաճռական շարժումն անելով, մոտենամ է Արամազդին, աջ ու ձախ նայելով, բռնում է նրա ձեռը,կիսաձայն): Լսիր, եթե բերանիցդ մի բառ բաց թողնես մերոնց մոտ, մանավանդ դրսում, ես քեզ կոշկիս ծայրով ծովը կշպրտեմ։ (Բաց է թողնում Արամազդի ձեռն ու հեռանում):
ԱՐԱՄԱԶԴ. (Արժանապատվությամբ և համարձակ): Պարոն Ֆռանգուլյան, առաջինը, այժմ դուք ոչինչ չեք կարող անել ինձ, երկրորդը, թույլ տվեք վերջին խորհուրդը տայ ձեզ. հենց այժմ իսկ հայտնեցեք ձեր ընտանիքին ձեր
գործերի դրությունը, որպեսզի նրանք իրանց շռայլ ծախսերը կրճատեն։
ԱԹԱՆԵՍ. (Կատաղած, թուղթը վերցնում է սեղանի վրայից): Գնանք իմ սենյակը հաշիվդ տեսնեմ։ Ես չկարողացա լեզուդ կրճատել։ (Դնում է դեպի աշ կողմի դոներլը):
ԱՐԱՄԱԶԴ. (Հետևում է նրան):
ԱԹԱՆԵՍ. (Մի պահ կանդ է առնում դռների մոտ): Ես միայն փողի պակասություն ունիմ, կրիզիս է, ուրիշ ոչինչ: Լսո՞ւմ ես։ Բայց ինչքան էլ վատ լինեն Աթանես Ֆռանգուլյանի գործերը, նա ոչ մի մարդու ձեռք չի մեկնիր: Լսո՛ւմ ես, ոչ մի մարդու։ (Գնում է աջ կողմի առաջին դռներից):
ԱՐԱՄԱԶԴ. Տա աստված, (Հետևում է Աթանեսին):