Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/367

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղ։

ՕՎՍԱՆՆԱ. Դու կարող ես նրան հանդիպել հենց այժմ։ Նա դեռ հայրիկի սենյակումն է։
ԺՈՐԺ. Ոչ, քո ներկայությամբ անհարմար է, մանավանդ այստեղ․ ծնողներդ, եղբայրդ... շփոթություն... աղմուկ...
ՕՎՍԱՆՆԱ. Ընդհակառակը, ես ուզում եմ, որ հենց իմ ներկայությամբ դու նրա զրպարտությունը ցույց տաս, որպեսզի ծառաների միջոցով նրան դուրս վռնդեմ այստեղից։ Բшյց ահա նա...


ՏԵՍԻԼ 7



ՆՈԻՅՆՔ և ԱՐԱՄԱԶԴ


ԱՐԱՄԱԶԴ. (Գալիս է աջ կողմի առաջին դռներով: Դեռ դուրս չեկած՝ դեպի Աթանեսը): Շատ բարի, շատ բարի, ամենքին կասեմ, որ ձեզանով եմ մարդ դարձել։ Ցտեսություն։ Մի քառածալ թերթ գրպանը դնելով, քայլերն ուղղում է դեպի աջ կողմի երկրորդ դռները, իբր թե չնկատելով Օվսաննային և ժորժին): ՕՎՍԱՆՆԱ.
ԱՐԱՄԱԶԴ. (Կանգ է առնում): Հրամայեցեք, օրիորդ։ (Ժորժի կողմը չի նայում):
ՕՎՍԱՆՆ․ (Ժորժին): Հարցրո՛ւ։ (Ծածկում է խորքի դռները և ետ է գալիս):
ԺՈՐԺ. (Նեղն ընկած մի կերպ իշխել է իրան: Գոռոզ): Պարոն, դուք ուզեցել եք ինչ-որ մութ խոսքերով ինձ կասկածելի դարձնել իմ հարսնացուի աչքում։ Ես ձեզանից բացատրություն եմ պահանջում։
ԱՐԱՄԱԶԴ. Պահանջո՜ւմ եք, շատ լավ։
ԺՈՐԺ. Ես ի՞նչ գաղտնիք ունիմ, որ վախենում եմ հայտնել Օվսաննային։
ԱՐԱՄԱԶԴ. Օրիորդը թույլ տալի՞ս է ասելու։
ՕՎՍԱՆՆԱ. Այո։ (Կանգնում է երկուսի մեջ, բայց ավելի դեպի խորքը):
ԱՐԱՄԱԶԴ. (Ժորժին)։ Ես ուզեցել եմ ասել օրիորդին, որ դուք, պարոն Ադիլբեկյան, այն չեք, ինչ որ աշխատում եք