Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևալ նրան։

ԺՈՐԺ. Այսինքն ինչպե՞ս։
ԱՐԱՄԱԶԴ. Այսինքն ջենտլմեն չեք ձեր հարսնացվի վերաբերմամբ։ ԺՈՐԺ.
ԱՐԱՄԱԶԴ․ Եթե օրիորդը թույլ կտա․․․
ՕՎՍԱՆՆԱ․ Ես խնդրում եմ։
ԱՐԱՄԱԶԴ. (Տատանվելով): Բայց իմ ասելիքը շատ խիստ է մի ազնիվ օրիորդի լսելիքի համար։ Վերջապես, այստեղ անհարմար է․․․
ՕՎՍԱՆՆԱ․ Ես պահանջում եմ։
ԺՈՐԺ․ (Ճիգն է անում իրան սառը պահելու, բայց արդեն գունատվել է):
ԱՐԱՄԱԶԴ․ (Մի քիչ ևս տատանվում է և հանկարծ վճռում): Օրիորդ, այս պարոնը, որ ուզում է ձեզ հետ ամուսնանալ, արդեն ունի և կին, և... երեխա․․․
ՕՎՍԱՆՆԱ․ (Չհավատալով լսածին, այլայլված): Ի՞նչ․․․
ԺՈՐԺ․ (Ուժգին ցնցմամբ): Լի՜րբ։ (Ուզում է հարձակվել Արամազդի վրա):
ՕՎՍԱՆՆԱ. (Մեջ ընկնելով): Համբերի՜ր․․․
Լռություն:
ԱՐԱՄԱԶԴ. (Առանց շարժվելու, ինքնապաշտպանության դիրքում կանգնած, արհամարհանքով նայել է ժորժին.):
ԺՈՐԺ․ (Բռունցքները բռնած դողում է ամբողջ մարմնով): ՕՎՍԱՆՆԱ.
ԱՐԱՄԱԶԴ. (Լուրջ և տխուր տոնով): Ուսանող եղած ժամանակ պարոնը Մոսկվայում հրապուրում է իր տանտիրուհու չորս աղջիկներից մեկին և․․․ մոլորեցնում։ Մի տարի անցած, խաբված աղջիկը դառնում է․․․ մայր․․․
ԺՈՐԺ․ Լռի՛ր, անպատկառ։
ՕՎՍԱՆՆԱ. (Վրդովված Արամազդի սառնությունից)։ Դուք սուտ եք ասում, դուք զրպարտում եք նրան։
ԺՈՐԺ․ Դո՛ւրս վռնդիր նրան։