Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/466

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՍԵՆԵՔԵՐԻՄ


ՍԵՆԵՔԵՐԻՄ. (Ներս է գալիս խորքի դռներից, աղմուկը լսելով: Նկատելի նիհարել է և ավելի ծեր է երևում): Ատրճանակ, դաշույն, եղբայրը եղբոր դեմ, ահա ինչ օրին ենք հասել:
ԱՐԱԶ. (Ուշքը ժողվել է, բայց տակավին դողում է կատաղությունից): Դա մի ստոր զրպարտություն էր, դա անարգանք էր նահատակների դիակներին։ Բայց ես չեմ ուզում եղբայրասպան լինել։ (Դաշույնը գնում է պատյանը, թաքցնում է իր տեղը, նկատելով Սենեքերիմին, մոտենում է նրան և ջերմագին ձեռք սեղմում): Ուսուցիչ, ներումն եմ խնդրում։
ՀՐԱՆՏ. (Տեսնելով Սենեքերիմին, ատրճանակը դնում է գրպանը և քաշվում է մի անկյուն):
ԱՐՏԱՇԵՍ. Արազ, Հրանտը լավ տեղյակ չէ ձեր գործերին, ապա թե ոչ չէր համարձակվի այդպիսի ծանր մեղադրանք դնել ձեր վրա։ Ազնիվ երիտասարդներ, ինչ էլ լինի ձեր նպատակը, գաղափարի զոհեր եք, և ես խոնարհում եմ ձեր գերեզմանների առջև։
ԱՐԱԶ. (Արտասվալի ձայնով): Եթե միայն գերեզմաններ ունին։
ԱԵՆԵՔԵՐԻՄ. Լավ ասացիր, Արազ. «Եթե միայն գերեզմաններ ունին». (Ջերմ գրկում է Արազին): Ահա սիրտ, ահա գլուխ։ (Արտաշեսին): Ներիր, ես ինձ թույլ տվեցի մի փոքրիկ լրտեսություն, ականջ դրեցի այն դռների ետևից։ (Բաց է թողնում Արազին): Ա՜հ, Արազ Արազյան, իմ նախկին աշակերտ, դու կարճ խոսքերով ասացիր բոլորը, ինչ-որ ահա տասն օր է ես քարոզում էի այդ դավաճանին։ Քո կրակոտ խոսքերը բխում էին իմ սրտի խորքից։ Աա, լավ ասացիր․ «Ինչո՞ւ նրանք չեն թողնում իրենք արյունակիցներին և գալիս մեզ օգնելու։ Հապա՜, ինչո՞ւ մեզ ձգել են կրակի և արյան մեջ, անտեր, անօգնական։ Խե՜ղճ ազգ, խե՜ղճ ժողովուրդ:
ԱՐԱԶ․ Ուսուցիչ, մի ողբար, մենք շատ էլ խեղճ չենք։