Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/517

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատրճանակը ձեռքից գցում: Ապա դուրս է բերում իր վարտիկի գրպանից մի ատրճանակ և ուղղելով Երկրորդ ու Երրորդ անձերի վրա, գոռում է): Ձեռքներդ ցած։

ԼԱԶԱՐ. Ի՜նչ ես անում, խելագար։
ՀԱՅՐԱՊԵՏ. (Դողալով): Ադա, թող կորչեն անզգամները, գիժ․․․
ՋԱՀԱՆԳԻՐ. Բաջիս վայ, փորս ծխով լցնելու են։
ՍԱՄՎԵԼ. (Ավելի կատաղի): Ձեռքներդ ցած։
ԱՌԱՋԻՆ ԱՆՁ. (Ուզում է, փախչել, ատրճանակը թողնելով հատակի վրա):
ԹԱՄԱՐ. (Բռնելով Առաջին անձի թևերից): Ո՞ւր ես փախչում, ավազակ։
ՍԱՄՎԵԼ. (Երկրորդ անձին): Դիր այդ ձեռքիդ բանը սեղանի վրա։
ԵՐԿՐՈՐԴ ԱՆՁ. (Կատարում է Սամվելի հրամանը):
ՋԱՀԱՆԳԻՐ. Բոմբ է, չմոտենաք։
ՀԱՅՐԱՊԵՏ. Հեռու կանգնեցեք։ (Կուչ է գալիս պատի տակ):
ՍԱՄՎԵԼ. (Չորրորդ անձին): Գցիր ատրճանակդ ցած։
ՉՈՐՐՈՐԴ ԱՆՁ. (Ուզում է փախչել):
ՋԱՀԱՆԳԻՐ. Ներողություն, ես քեզ բաց չեմ թողնիլ։ (Բռնում է երկու ձեռքերով Չորրորդ անձի փեշերից):
ՍԱՄՎԵԼ. Հայրիկ, դու էլ այն մեկին բռնիր։ (Երրորդին):
Գցիր ձեռքիդ բանը։
ՀԱՅՐԱՊԵՏ․ (Բռնում է չորրորդ անձին):
ՍԵՐԺ․ (Կամաց-կամաց բարձրացնում է գլուխը Լիզայի ետևից)։ Լիզա, ասոծ կա, ես դրանց պիտի կոտորեմ։
ՍԱՄՎԵԼ․ Ջահանգիր, դռները կողպիր։
ՋԱՀԱՆԳԻՐ. (Կողպելով խորքի դռները): Հա՛ ջան, հա՛ ջան, Սամվել աղա։
ՍԱՄՎԵԼ. Ո՞ւր է Խալֆայանը։
ԽԱԼՖԱՅԱՆ. (Դուրս է գալիս սեղանի տակից): Այստեղ եմ, Սամվել Գերասիմիչ։
ՍԱՄՎԵԼ․ Պահիր այդ սրիկային, մայրիկը հոգնեց։
ԹԱՄԱՐ․ Օհ, նավթի հոտից սիրտս խառնեց։ (Առաջին անձին հանձնում է Խալֆայանին):