Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՕԼԳԱ. (Ներս է մտնում նույն դռներից) Վերջապես, ազատվեցի, ա՜խ, որքան խնդրում են, հոգիս հանեցին։

ՄԱՐԻԱՄ. Այժմ հերթը պարոն Սուլիկյանինն է, նրան չպիտի մերժես։
ՕԼԳԱ. Ոչ, ոչ, մամա՛, նվագողը պետք է ոգևորվի, իսկ ես բոլորովին տրամադիր չեմ։
ՍՈԻԼԻԿՅԱՆ. Խնդրում եմ, օրիո՛րդ։
ՄԱՐԻԱՄ. Ուղղակի թևը վերցրեք ու տարեք դաշնամուրի մոտ։ (Սուլիկյանը կատարում է նրա ասածը: Օլգան կոտրատվելով համաձայնում է: Գնում են) Աստված, տո՜ւր, որ մի օր էլ դրանց այդպես թև թևի տված եկեղեցի տանեմ։ (Գնում է նրանց հետևից):
 


ՏԵՍԻԼ Ժ․

Հ3ՈԻՐԵՐ (Ներս են մտնում աջ դռներից մի տղամարդ և մի կին), հետո ՍՈԻԼԻԿՅԱՆԸ


ՏՂԱՄԱՐԴ. Դուք ինչո՞ւ դուրս եկաք դահլիճից։
ԿԻՆ․ Անտանելի է մի կողմից շոգը, մյուս կողմից այդ իշխանուհի Մարիա Իսաևնան։ Զարմանալի է. այդ կինը կարծում է, որ յուր աղջիկը մի երևելի զվարճություն է պատճառում մեզ յուր խաղով։ (Լսվում է դաշնամուրի ձայնը): Ահա, սկսեց, ֆի՛, ջղերս գրգռվում են։ Դուք ինչո՞ւ թուղթ չեք խաղում։
ՏՂԱՄԱՐԴ. Ես սիրում եմ Բեգմուրյանի հետ խաղալ, իսկ նրան արդեն որսել են։
ԿԻՆ. Ասում են շատ է տանուլ տալիս։
ՏՂԱՄԱՐԴ. Անցյալ շաբաթ երեք գիշեր միմյանց վրա տանուլ տվեց 1000 ռուբլի։
ԿԻՆ. Ուրիշի աշխատածը քամին է տանում։ Բայց մի բան նկատո՞ւմ եք։
ՏՂԱՄԱՐԴ. Ի՞նչ։
ԿԻՆ. Սուլիկյանը շատ է ընկած մեր տանտիրուհու հետևից։
ՏՂԱՄԱՐԴ. Որի՞։
ԿԻՆ. Իհարկե, նոր թխած իշխանուհու։
ՏՂԱՄԱՐԴ. Հիանալի կին է։