Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես, շատ։ Նրանք օտարներ չեն, նշանածներ են։ Էսօր, էգուց պիտի պսակվեն։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Ծիծաղում է դառն հեգնությամբ): Հա՛ , հա՛ , հա՛, այսօր էգուց պիտի պսակվեն։ ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչու ես ծիծաղում, մի՞թե այդպես չէ։ ԲԱՐԽՈԻԴԱՐ. Դու կտեսնես։ (Բարձր ձայնով): Սմբա՜տ ։ ՀԱՅՐԱՊԵՏ. Ի՞նչ ես ուզում անել։ ԲԱՐԽՈԻԴԱՐ. Կտեսնես, ասում եմ։ (Ավելի բարձր), Սմբա՜տ


ՏԵՍԻԼ 12

ՆՈՒՅՆՔ, ՍՄԲԱՏ, հետո ԳՅՈՒԼՆԱԶ և ՄԱՐԻԱՄ

ՍՄԲԱՏ․(Շտապով գալիս է ձախ կողմի դռնով): Համմե։

ԲԱՐԽՈԻԴԱՐ. Բեր այստեղ մեր ավետարանը, կանչիր մորդ այստեղ։
ՍՄԲԱՏ. (Ներս է գնում նույն դռնով և իսկույն վերադառնում Գյուլնազի հետ, ձեռին հնամաշ կազմով ավետարանը):
ՀԱՅՐԱՊԵՏ. Խելքս ոչինչ չի կտրում։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. Ես չեմ թողնիլ, որ մարդիկ ասեն, թե Բարխուդարը կոտրած ամանը կոտրողին տվեց, որ կոծկի։
ԳՅՈԻԼՆԱԶ. (Ներս մտնելով Սմբատի հետևից): Երեխաս տաքություն ունի, զառանցում է։
ԲԱՐԽՈԻԴԱՐ. (Սմբատին): Տուր ինձ այդ ավետարանը, գրիչդ բեր։
ՍՄԲԱՏ. (Ավետարանը Բարխուդարին տալով, փոքրիկ խորշերի մեկից վերցնում և բերում է մի կաղաման և մի փեատրյա գրիչ):
ՄԱՐԻԱՄ. (Գլաիս է խորքի դռնով հուզված, 9 տարվա մեջ շատ է ծերացել: (Մազերը բոլորովին ճերմակել են: Գալիս է առանց չարչովի՝ գլխին մի հասարակ շալ): Ի՞նչ է պատահել այս տանը։ Ես լսեցի, որ...
ԳՅՈՒԼՆԱԶ. (Ընդհատելով): Ա՜խ, Մարիամ բաջի, աշխարհը խավարել է մեր գլխին։ Եկ, երեխայիս մին ճար արա: (Գնում է ձախ կողմի դռնով):
ՄԱՐԻԱՄ. (Գնում է Գյուլնազի հետևից):