Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի փողոց։ Բեմը լուսավորվում է երկու հնաձև լամպաներով, որոնցից մեկը կախված է առաստաղից հյուրասենյակ—գինետան մեջ, մյուսը` խանութում։ Բացի դրանցից երկու շարժական լամպաներ, մեկը զաստոյկայի, մյուսը կլոր սեղանի վրա։ Զաստոյկայի վրա եռացող սամովար, վրեն թեյաման։ Ծննդյան երեկո է։


ՏԵՍԻԼ 1


ՀԱՄԲԱՐՁՈՒՄ, հետո ՋԱՎԱԴ և ՌՈՒՍՏԱՄ


ՀԱՄԲԱՐՁՈԻՄ․ (Խանութի գործակատար, որ միևնույն ժամանակ ծառայի պաշտոն է կատարում: Քսանուհինգ տարեկան սափրած երեսով և կարճ խուզած մազերով: Հագած է երկայն արխալուղ, վրեն կապած է շատ բարակ կաշվե գոտի, որի ծայրը հասնում է մինչև ծնկները: Ոտներին Դաղստանի չուստեր: Վարագույրը բարձրանալիս՝ զաստոյկայի մոտ կանգնած ձուկ է կոտորում և շամփուրներին անցկացնում խորովելու: Հանդարտ ձայնով երգում է պարսկական եղանակով):

Դադ, ինձի որսացին,
Շամփրի վրա խորովեցին.
Դադ, ինձի լափեցին,
Ոսկորներս ձգեցին։



ՋԱՎԱԴ. (Ներս է մտնում խորքի դռներով, երբ Համբարձումը դադարել է երգել: Երեսունհինգ տարեկան տղամարդ է՝ երկայն ու լայն մորուքով, թավ ունքերով: Հագնված է այնպես, ինչպես բուն լեզգի: Գլխին սև շուլլահի, ուսերին յափնջի, որի տակից երկայն չուխա և գրեթե նույն երկայնությամբ արխալուղ, ոտներին չուստեր և կրկնակոշիկներ: Մեջքին կապած է չուխայի տակից հասարակ դաշույն: Խոսում է անվրդով, ձևերն ու շարժումները ծանրաբարո և հանդարտ են: Յափնջին ծածկված է ձյունով): Շնորհավոր ծնունդ Քրիստոսի։ (Համբարձումին նշխարք է տալիս: Յափնջին վերցնում է ուսերից, ձյունը