Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան հիշելով նենգամիտ ժպտով): Հա՜, հասկացա, ինչ միամիտն եմ։ Լավ, լավ գնում եմ։ Դե, իհարկե, դու ջահիլ, նա ջահիլ։ Մի բարձի ծերանաք, վայելեցեք։

ՌՈԻՍՏԱՄ. (Վրդովվելով): Հիմար֊հիմար բաներ ես խոսում, պառավ։
ՍԱՆԱՄ. Ես մեղա աստծու, ես մեղա աստծու, էլ չեմ խոսիլ. ին՞չ անեմ, ուրախությունից խելքս կորցրել եմ։ Տեսա՞ր, Սուսան, տեսա՞ր։ Չասացի՞ քեզ, որ այս գիշեր լավ երազ եմ տեսել։ Գիտե՞ս, Ռուստամ, դու նստած էիր սպիտակ ձիու վրա։ Սպիտակ ձին անմեղություն է։
ՌՈԻՍՏԱՄ. (Խիստ): Մի երկարացնիր բարի գիշեր։
ՍԱՆԱՄ. Գնում եմ, գնում եմ, որդի։ Բարի գիշեր։ Տերը քեզ հետ։ (Հանդարտ քայլերով գնում է ձախ կողմի դռներով, թաքուն արտասվելով):


ՏԵՍԻԼ 9
ՌՈԻՍՏԱՄ և ՍՈՒՍԱՆ


ՌՈԻՍՏԱՄ. (Անցուդարձ է անում, բեղերը ներվային ոլորելով։ Աոանց Սուսանին նայելու)։ Կողպիր այդ դռները։
ՍՈԻՍԱՆ. (Որ վերջացրել է գործը, կանգնել է մի անկյունում տխուր, նեղ, բայց արդեն վճռական դեմքով, ծածկում է ձախ դուռը
ՌՈԻՍՏԱՄ. (Նստում է անկողնի վրա և նայում Սուսանին զննական հայացքով): Մոտ եկ,
ՍՈՒՍԱՆ. (Անշարժ է):
ՌՈԻՍՏԱՄ․ (Ձայնը բարձրացնելով)։ Մոտիկ եկ, ասում եմ։
ՍՈԻՍԱՆ․ (Մի քանի քայլ աոաջ է գալիս
ՌՈԻՍՏԱՄ․ Մտիկ արա աչքերիս։
ՍՈԻՍԱՆ․ (Նայում է նրա աչքերին և սարսափած երեսը դարձնում):
ՌՈԻՍՏԱՄ. Ինչո՞ւ վախեցար։
ՍՈԻՍԱՆ. Աչքերդ արյուն է կոխել, մի՛ նայիր ինձ այդպես։ (Երեսը ծածկում է ձեռներով):
ՌՈԻՍՏԱՄ․ Դուռը կողպեցի՞ր