Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՍՈՒՍԱՆ․ Ծածկեցի։

ՌՈՒՍՏԱՄ. Ես քեզ հրամայեցի կողպել։ (Վեր է կենում, արագ մոտենամ ձախ կողմի դռան, կողպում և բանալին վերցնում): Ահա այսպես։ Ա՛հ, եթե կարելի լիներ ձեր ամոթը այսպես կողպել և բանալին շպրտել աղբանոց (Բանալին ձգում է հատակի վրա): Անպատկա՜ռ։
ՍՈՒՍԱՆ. (Ուժգին ցնցվում է, բայց իշխում է իրան և գլուխը հպարտ բարձրացնում): Ինչո՞ւ ես ինձ անպատվում։
ՌՈՒՍՏԱՄ. Նրա համար, լիրբ, որ դու ինձ խայտառակել ես ամբողջ քաղաքում։
ՍՈՒՍԱՆ. Ինչո՞վ եմ քեզ խայտառակել։
ՌՈՒՍՏԱՄ․ Հարցրու այս անկողնին։ Ասա, քանի՞ անգամ ես անպատվել այդ անկողինը նրա հետ։
ՍՈՒՍԱՆ. Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել։
ՌՈՒՍՏԱՄ. Անմեղ մի ձևանար, ես համբերություն չուեիմ։ Պատմիր բոլորը, ինչ որ արել ես։
ՍՈՒՍԱՆ. Ես ոչինչ չեմ արել, թող ինձ հանգիստ։
ՌՈՒՍՏԱՄ. Խոստովանիր, ասում եմ, քանի որ ուշ չէ։ Ասա։ ճանաչո՞ւմ ես կուժ ծախող Հայրապետի տղա Սեյրանին։
ՍՈՒՍԱՆ. (Ցնցվում է, բայց և իսկույն արիանում)։ Ճանաչում եմ։
ՌՈՒՍՏԱՄ. Դե, դե, շարունակիր, պատմիր։
ՍՈՒՍԱՆ. Ես պատմելու ոչինչ չունիմ։ Բոլորը հայտնի է քեզ։ Սեյրանը մեր հարևանի որդին էր։ Մեր ծնողները երեխա ժամանակներս մեզ նշանել են այնպես, ինչպես սովորություն է մեզանում նշանել։ Մենք մեծացել ենք, նա փչացել է։ Հայրս չի հավանել նրան և ինձ տվել է քեզ։ Բայց ինչո՞ւ համար է հարց ու փորձը, քանի որ դու ամեն բան գիտես։
ՌՈՒՍՏԱՄ. Ես էլ կարծում էի հիմարի պես, որ ամեն բան գիտեմ։ Անպատկա՜ռ։
ՍՈՒՍԱՆ. Մի անպատվիր ինձ անմեղ տե՛ղը, գլխիդ վրա աստված կա։
ՌՈՒՍՏԱՄ. Չկա իմ գլխին աստված։ նա ինձանից խռովել է