Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մանանի հետևից: Նույն հասակի և նույնպես հագնված աղջիկ է: Կաղում է):

ԽԱՉԻԿ. (Վազում է բեմ ցանկապատի դռնակով աջ կողմից: Ութ—ինը տարեկան տղա է՝ առողջ, աշխույժ դեմքով: Հագած է արխալուղ, նեղ վարտիկ, ոտներին չուստեր, գլխին կարմիր թասակ): Ես էլ եկա, մայրդ կանչեց։
ՍՈՆԱ. Եկեք խաղանք։
ԱՄԵՆՔԸ. (Խմբվելով): Խաղանք, խաղանք։
ԽԱՉԻԿ. Հա, ի՞նչ խաղանք։
ՄԱՆԱՆ. Վազենք փողոց, վազենք փողոց։
ՍՈՆԱ. Չէ, չէ, փողոց չի կարելի, մայրս ասաց։ նա չի թողնում։
ԶԱՌԻԿ. Որ չի թողնում, այստեղ խաղանք, ուրախանանք։
ԽԱՉԻԿ. Բա ի՞նչ խաղանք, ի՞նչ խաղանք։
ԱՄԵՆՔԸ․ (Մի քանի վայրկյան մտածում են):
ԶԱՌԻԿ. Հա, գեղուիլիկ, գեղուիլիկ (Ծափ է տալիս ու թռչկոտում):
ԽԱՉԻԿ․ Հա, ո՞վ կգեղվի, ո՞վ կգեղվի։
ՄԱՆԱՆ. Ես կգեղվեմ։ (Ծափ է տալիս, թռչկոտում):
ԶԱՌԻԿ. (Վիճելով): Չէ, ես կդեղվիմ. ե՛ս, ե՛ս։
ՄԱՆԱՆ. Դու կաղլիկ ես, դու չես կարող։ Ես կգեղվիմ, ե՛ս, ե՛ս։
ԶԱՌԻԿ. Դու հաստլիկ ես, դու չես կարող։ Ես կգեղվիմ, ե՛ս, ե՛ս։
ՄԱՆԱՆ. Չէ, ես։
ԶԱՌԻԿ. Չէ, ես։
ՄԱՆԱՆ. Այ քեզ (Զարկում է Զառիկի ուսին):
ԶԱՌԻԿ. Այ տես (Զարկում է Մանանի ուսին):
ՄԱՆԱՆ. (Բռնում է Զառիկի մազերից): Մազերդ կքանդեմ։
ԶԱՌԻԿ. արձակվում է Մանանի վրա): Աչքերդ կհանեմ։
ԽԱՉԻԿ. (Մեջ է ընկնում և Զառիկին ու Մանանին իրարից բաժանում) էյ, ամոթ է, մի՛ կռվեք, թե չէ՝ երկուսիդ էլ կդնգսեմ։ Ո՛չ դու, ո՛չ նա, ո՛չ ես։ Թող գեղվի Օվսաննան, սիրուն Սոնան, Օվսաննան։
ՍՈՆԱ․ Ես չեմ ուզում, չեմ կարող։
ԽԱՉԻԿ. Ինչո՞ւ, ինչո՞ւ չես կարող։