ԱՄԵՆՔԸ. (Վեր են կենում):
ԳԱՐԵԳԻՆ.
ՄԵԼԱՆԻԱ. (Սկսում են սեղանը ժողովել):
ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին): Կամենաք, մի քիչ նարդի խաղանք պատշգամբի վրա:
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ծխախոտը վառելով): Իսկ զբոսա՞նքը:
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Չկայացավ, հայրիկ: (Սկսում է Հմայակի հետ զրույց անել):
ԿՈՍՏԱՆԴԻՆ. (Ստեփանին): Գնա՜նք: (Բարձրանում է պատշգամբը):
ՍՏԵՓԱՆ. (Կոստանդինին հետևելով): Գարեգին, նարդին բերեք:
ԳԱՐԵԳԻՆ. (Գնում է աջ, սենյակից շտապելով մի նարդի է դուրս բերում և դնում պատշգամբի երկրորդ ծայրում):
ԿՈՍՏԱՆԴԻՆ.
ՍՏԵՓԱՆ. (Սկսում են խաղալ):
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ.
ԵՂԻՍԱԲԵԹ. Գնա՜նք. (Քայլերն ուղղում է դեպի պատշգամբ):
ՎԻՐԳԻՆԵ. (Աչքերով միշտ հետևել է Արմենուհուն և Հմայակին: Եղիսաբեթին առանձին): Տես է, քչփչում են:
ԵՂԻՍԱԲԵԹ. (Մի արագ թշնամական հայացք ձգելով Արմենուհու կողմը): Ա՜հ, քանի գնում, այնքան ավելի եմ ատում: Երեք ռուբլի մուրացկաններին, տեր աստված: (Գնում է):
ՍՈՂՈՄ ՍՈՂՈՄՅԱՆ.
ՎԻՐԳԻՆԵ. (Մի չար հայացք ևս ձգելով Արմենուհու և Հմայակի վրա, հետևում է Եղիսաբեթին):
ՍԱՄՍՈՆ. (Հմայակին): Ես կկամենայի ձեզ հետ ավելի երկար խոսել իմ նոր տան պլանի մասին: Պետք է ասած, որ ձեր առաջադրած ոճը քանի գնում, ավելի է գրավում ինձ:
ՀՄԱՅԱԿ. Խնդրե՛մ: Ես ձեր տրամադրության տակ եմ:
ՍԱՄՍՈՆ. Գնանք իմ սենյակը: (Դիմում է դեպի պատշգամբ):
ՀՄԱՅԱԿ. (Բարձրանամ է պատշգամբ և, մինչև Սամսոնն ու