Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Արմենուհին խոսում են, կանգնում է Կոստանդինի և Ստեփանի քով և նայում է նրանց խաղին):

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Սամսո՛ն, մի րոպե։
ՍԱՄՍՈՆ. (Հետ է դառնում)

ՏԵՍԻԼ 13

ԱՐՄԵՆՈՒՀԻ և ՍԱՄՍՈՆ

ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ասա խնդրեմ, ինչու դու միշտ խափանում ես ամեն մի զվարճություն։ Կարծեմ քեզ համար դժվար չէր լինիլ մի երկու ժամ նվիրել ինձ։
ՍԱՄՍՈՆ. Դրա համա՞ր պահեցիր, ինձ։ Է՜հ։ (Ուզում է գնալ):
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Կա՛ց:
ՍԱՄՍՈՆ. (Կանգ առնելով): Ասա՛, լսում եմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Բանը զբոսանքը չէ, Սամսոն, հասկացիր, վերջապես։
ՍԱՄՍՈՆ. Ի՞նչ է պատահել, ասա, որ հասկանամ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Վերջերս մի չար նախազգացում սկսել է ինձ հալածել։ Թվում է, որ շուտով ինձ մի դժբախտություն է պատահելու։ Պաշտպանիր ինձ։
ՍԱՄՍՈՆ. Դատարկ բաներ են, ի՜նչ նախազգացում, ի՜նչ դժբախտություն։ Մեր հասարակության մեջ երեք կին չկա քեզ նման բախտավոր։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Հավատա՞մ արդյոք։
ՍԱՄՍՈՆ. Իրավունք չունիս չհավատալու։ Նայի՛ր շուրջդ, ամենքը նախանձում են քեզ։ Ո՞ւմ ամուսինն ես Սամսոն Ալադյանի. ասել է՝ ոչինչ չի պակասում քեզ, բացի պակասությունից։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Ա՜հ, եթե իմանայիր ինչ է կատարվում ահա այստեղ։ (Սրտին զարկելով), այդ չէիր ասիլ: Կա մի պակասություն, որ ո՛չ քո հարստությունը կարող է լրացնել, ո՛չ մարդկանց հարգանքն ու նախանձը։
ՍԱՄՍՈՆ. Ա՜յն է։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Քո անտարբերությունը դեպի իմ հոգեկան