Այս էջը հաստատված է
ՇՈՒՇԱՆ. Գնաք բարով։ (Հյուրերին ուղեկցել է մինչև խորքի դռները):
ՏԵՍԻԼ 14
ՈՍԿԱՆ. Օհ, վերջապես, կորան։ (Շտապով վերցնում է օղու շիշը) Այդ անիրավ Դանիելն էլ այնքան լավ է ածում, որ մարդ ուզում է մեկի տեղ երկուսը խմել։
ՇՈՒՇԱՆ. (Խորքի դռների մոտ, ձեռները դեպի վեր բարձրացնելով) Փառք քեզ, երկնային թագավոր, փառք քո զորությանը։
ՍՈՆԱ. (Փաթաթվելով մոր պարանոցին, սաստիկ զգացված) Մամա, մամա, սիրտս թրթռում է, գլուխս պտտում, աչքերս մթնում են։
ՇՈՒՇԱՆ. (Գրկելով Սոնայի գլուխը) Ուրախությունից է, որդի, ուրախությունից։
ԳԻԺ֊ԴԱՆԻԵԼ. (Նվազելով երևում է խորքի դռների մեջ: Դեմքին ուրախ ժպիտ: Շատ ոգևորված է):
ՈՍԿԱՆ. Ածիր, ածիր, Դանիել ախպեր, սրտիցս ես խոսում: (Խմում է):
Վ ա ր ա գ ու յ ր