Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/241

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

Զառնիշանի բնակարանը:

Մի մեծ սենյակ առանց վառարանի: Խորքի պատի մեջ երկու դռներ, աջակողմյանը տանում է դեպի Կարապետի և Ջավահիրի սենյակը, ձախակողմյանը՝ դեպի Մուրադի և Սոնայի սենյակը: Աջ պատի մեջ դռներ դեպի բակը: Ձախ պատի մեջ երկու լուսամուտ, որոնց միջև մի հասարակ սեղան ու երկու հնաձև աթոռներ: Բացի այդ սեղանից ու աթոռներից, սենյակի արդ ու զարդը անաղարտ ասիական է: Հատակը ծածկված է գորգերով: Աջ պատի առջև թախտ՝ պարսակական գորգով ծածկված: Թախտի գլխին պատի վրա հայելի: Պատերի մեջ խորշեր՝ գեղեցիկ բեհեզյա կտորներով վարագույրված: Պատերի տակ շքեղ մինդարներ, մութաքաներ և այլն:

ՏԵՍԻԼ 1

ՋԱՎԱՀԻՐ և ԿԱՐԱՊԵՏ

ՋԱՎԱՀԻՐ. (Առանց շալի, տնային հագուստով, գլխին կանաչ թոռ: Սենյակի հատակն ավելել է, ավելը գցում է աջ կողմի դռներով դեպի դուրս և սկսում է ծալած գորգերն ուղղել և առհասարակ սենյակը կարգի բերել):


ԿԱՐԱՊԵՏ․ (Գալիս է խորքի աջակողմյան դռներով՝ չուխայով ու գդակով: Մխում է եղեգնյա մունդշտուկի իր