Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձեռքով շինած ծխախոտը): Ես գնում եմ, Մուրադին կասես որ այսօր թարաքամաներ են գնալու, թող մի քիչ շուտ գա խանութ։


ՋԱՎԱՀԻՐ. (Չար նախանձով ու գրգիռով): Մուրադը մինչև որ իր հարսիցը չկշտանա, տնից դուրս չի գալ։

ԿԱՐԱՊԵՏ. Օ՜օ, քո լեզուն կտրվի, ասեղ է, ասեղ։

ՋԱՎԱՀԻՐ. Չգիտեմ ասեղ է, թե մախաթ իմ լեզուն, բայց ճշմարտախոս է։

ԿԱՐԱՊԵՏ. Բայց այդքան էլ կծել չի կարելի խեղճ կնոջը:

ՋԱՎԱՀԻՐ. Ը՛հ, խեղճ օձ կծի նրան։ Այն օրից, որ նա այս տունն է մտել, արյունս պղտորվել է։

ԿԱՐԱՊԵՏ. Արյունդ նրան տեսնելու օրից է պղտորվել, որովհետև դու նրան նախանձում ես։

ՋԱՎԱՀԻՐ. Նրա ինչի՞ն եմ նախանձում. հարբեցող հո՞րը, թե՞ ուրիշների թոնիրները լիզող մորը։

ԿԱՐԱՊԵՏ. Նա գեղեցիկ է, ահա թե ինչն է քեզ կատաղեցնում։

ՋԱՎԱՀԻՐ. (Ավելի գրգռվելով): Գեղեցիկ է, գեղեցիկ է։ Ի՞նչը։ Կարմիր մազե՞րը, թե՞ մաթ֊մաթ աչքերը, սփրթնած երեսը։ Սպասեցեք, սպասեցեք, դու էլ եղբայրդ էլ մայրդ էլ, մի օր նա ձեր գլխին մի փորձանք կբերե կտեսնեք, սիրտս գուշակում է։

ԿԱՐԱՊԵՏ. Չար ես Ջավահիր, չար, ինչ ուզում ես—ասա:

ՏԵՍԻԼ 2

ՆՈԻՅՆՔ և ԶԱՌՆԻՇԱՆ

ԶԱՌՆԻՇԱՆ. (Գալիս է աջ կողմի դռներով գլխին չարշով: Հուզված է): Այդպես էլ աներես մարդ, տեր աստված, այդ ի՞նչ փորձանք է։


ԿԱՐԱՊԵՏ. Հը՜ը, դո՞ւ ինչու ես չարացել։

ԶԱՌՆԻՇԱՆ. (Չարշովը գլխից վերցնելով և Ջավահիրին տալով): Քրոջս տնից դուրս եկա թե չէ, պատահեցի ոչ բարով մեր խնամուն, նալբանդ Ոսկանին։ «Բարով»։ «Աստծու բարին»։ Խնամի, ասում է, ներողություն որ երեկ չեկա, այսօր ճաշին ձեզ մոտ եմ։ Մին հարցնող լինի, ո՞վ է քեզ ճաշի կանչել երեկ կամ այսօր: