Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վիճակը։ Սամսո՛ն, պարզ ասա, աներկյուղ, ճի՞շտ է, որ քո գործերն են միայն քեզ խլում ինձանից։

ՍԱՄՍՈՆ. (Թեթև ցնցվում է, բայց և իսկույն ուղղում իրան):
Զարմանալի հարց։ Ուրիշ ես ինչո՞վ կարող եմ հափշտկվել, բացի իմ գործերից։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Իհարկե, ես էլ այդպես եմ կարծում, սակայն մի տխմար կասկած, մի ինչ-որ թերահավատություն մտել է սիրտս և ինձ տանջում է...
ՍԱՄՍՈՆ. (Ձևանում է վիրավորված): Արմենուհի՛, կարծեմ ես քեզ ոչ մի կասկածի առիթ չեմ տվել։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Լավ, մի՛ բարկանար։ Երևի, ես հիմար եմ...
ՍԱՄՍՈՆ. Հիմար չես, Արմենուհի, այլ մի փոքր ներվային, և այդ առաջանում է անգործությունից։ Զբաղվիր մի բանով, և կանցնի։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. Աա՜, ոչ մի զբաղմունք, ոչ մի գործ ինձ չի հետաքրքրում։ Ասա՛ ինձ, Սամսոն, սիրո՞ւմ ես քո Արմենուհուն։
ՍԱՄՍՈՆ. Հինգ տարի է ամուսնացած ենք և դեռ հարցնո՞ւմ ես այդ։ Մի՞թե չգիտես, որ ինձ նման մի մարդու համար բացի իր օրինական ամուսնուց ոչ մի կին գոյություն ունենալ չի կարող: Այդ կողմից ես նահապետական մարդ եմ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Ուրախացած, ինքնամոռացության մեջ հարձակվում է Սամսոնին գրկելու): Ա՜հ, ես այդ էի փափագում քեզանից լսելու։
ՍԱՄՍՈՆ. (Մի քայլ ետ է կանգնում, նայելով դեպի պատշգամբ): Ի՜նչ ես անում, անմիտ, հյուրերի ներկայությամբ։
ԱՐՄԵՆՈԻՀԻ. (Կանգ է առնում: Դառը ծիծաղով): Աա, վախեցա՞ր, բանականությունդ իսկույն բողոքե՞ց։ Լավ, մի ամաչիր, կատակ էի անում։ (Հեռանում է Սամսոնից): Գիտեմ, չես ուզում, որ քեզ թեթևամիտ մարդ համարեն։ Ո՛չ, բարեկամ, այդպես չեն սիրում։ Սիրող մարդն այդքան զգույշ չի լինում։ Հյուրե՜ր։ Ո՞ւր են նրանք։ Պատշգամբի ծայրում։ Այնքան հեռու, որքան քո սիրտն ինձանից։