Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կենտրոնում): Սիրտս կասկած ընկավ։ (Ջավահիրին): Ինչ է պատահել։

ՋԱՎԱՀԻՐ. Գնա, ինքդ տես։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Գնում է խորքի ձախակողմյան դռներով և իսկույն ետ է գալիս: Գունատ, տանջանքով): Տունը քանդվի տունս քանդողի, այդ ինչ եղավ։
ՋԱՎԱՀԻՐ. (Չարախինդ): Տեսա՞ր, դե հիմա էլ ասա, որ լեզուս չար է։ Տեր, փառք քեզ, որ ինձ սևերես չթողեցիր։
ԶԱՌՆԻՇԱՆ. Բերանը փրփուր է կապել։ Կապտել է, խռխռում է։ Ինչ անեմ հիմա, տեր աստված, ինչ պատասխան տամ որդուս։
ՋԱՎԱՀԻՐ. Ինչի՞ դու պիտի պատասխան տաս կամ ես։ Մեղավորն ինքն է. ուզեց անպատճառ պսակվել մի ընկնավորի հետ և պսակվեց։
ԶԱՌՆԻՇԱՆ. Ինչ իմանար խեղճ տղան, ի՜նչ իմանար։ Դե, գնա, մի մարդ ուղարկիր, որ նրան կանչե այստեղ։
ՋԱՎԱՀԻՐ. Պետք է կանչել, իհարկե։ Թող գա ինքն իր աչքով տեսնե։ (Գնում է աջ կողմի դռներով և իսկույն ետ է, գալիս):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Նորից մոտենում է խորքի ձախակողմյան դռներին, նայում է ու ետ է գալիս): Ուշքի է գալիս։
ՋԱՎԱՀԻՐ․ Հենց առաջին օրը, որ նրան տեսա իրենց տանը. սիրտս կասկած ընկավ: Նրա սփրթնած դեմքը, մաթ-մաթ աչքերն ինձ վախեցրին։ Ես ամեն օր Կարապետին ասում էի, այդ կինը մի ցավ ունի, մի ցավ ունի։ Նա բարկանում էր վրեն ու ասում. «լեզուդ կարճ պահիր»։ Դե հիմա թող նա էլ իմանա։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Հուսահատորեն): Չար ոգին տունս մտավ, զուր չէին իմ խառն երազները։ ՋԱՎԱՀԻՐ.
ԶԱՌՆԻՇԱՆ. Կանչիր նրան այստեղ։
ՋԱՎԱՀԻՐ. (Դեպի խորքի աջակողմյան սենյակը): Համեցեք: