Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խնամի, համեցեք, սկեսուրս կանչում է։ (Գալիս է թեմի կենարոնը, դեպի խորքը, միշտ չարախինդ ժպիտն երեսին):

ՏԵՍԻԼ 11

ՆՈՒՅՆՔ, ՇՈՒՇԱՆ և ՄՈՒՐԱԴ

ՄՈՒՐԱԴ. (ՄՆչև ՇուշաՆի երևալը, գալիս է շտապով աջ կողմի դռներով): Ի՞նչ է պատահել։

ՋԱՎԱՀԻՐ. Կնիկդ ընկնավոր է։
ՄՈՒՐԱԴ. (Սարսափած): Ընկնավո՞ր է։
ԶԱՌՆԻՇԱն. Գնա տես, որդի, այնտեղ է, իր սննյակում։
ՄՈՒՐԱԴ. (Շտապով գնում է խորքի ձախակողմյան դռներով):
ՇՈՒՇԱՆ. (Երևում է խորքի ձախակողմյա դռների մեջ: Գունատ է. ընկճված, հազիվ քայլերը փոխում է):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Խորին դառը կշտամբանքով ու հեգնությամբ): Բախտավոր աղջկա բախտավոր ծնողին փառք ու պարծանք։ Բարով, հազար բարի, այ խնամի։ Մոտեցիր, փեշերդ համբուրենք, գլխիդ վարդաջուր ածենք, ոտներիդ հինա դնենք, ուսերիդ քիրմանի շալ գցենք, առաջդ խունկ ծխենք, այ մեր աչքի լույս խնամի․․․ Աղջիկդ մարգարիտ Է մարգարիտ աների մեջ, ալմազ ու բռլյանտ Նադիր-Շահի թագին արժանի, այ մեր աչքի լույս խնամի։ (Դառը հեգնական ծիծաղ): Փա՜հ, երես ունիս աստծու արևին մտիկ անելու, փա՜հ, տափը պատառ֊պատառ չի լինում, որ քեզ կուլ տա, ոտդ դրած տեղն օձ չի բուսնում, որ քեզ խածի, կերակուրդ աղու լեղի չի դառնում, որ ջիգարդ դաղիր, մարմինդ չի փտում ու կտոր֊կտոր թափվում աչքերիդ առաջ:
ՇՈՒՇԱՆ. Տեր, մեղա քեզ, տեր, մեղա քո զորությանդ։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Շարունակում է ավելի մնծ հուզմունքով): Խայտառակի կնիկ խայտառակ, ինչու մեզ խայտառակեցիր արար աշխարհում։ Ո՞րտեղ էր խիղճդ, աներես, ո՞րտեղ էր հոգիդ, անաստված, ո՞րտեղ էր ամոթդ, անմեռոն։ Ո՞ր