Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՉԱՌՆԻՇԱՆ. (Հրամայողաբար): Ջավահիր, պահիր քեզ։ (Սոնային): Գնա սենյակդ։ ՍՈՆԱ․



ՏԵՍԻԼ 11




ԶԱՌՆԻՇԱՆ և ՋԱՎԱՀԻՐ



ԶԱՌՆԻՇԱՆ. Ինչ ես խելքդ կորցնում։ Արի, նստենք մտածենք մեր անելիքի մասին։ (Նստում է քրսինի քով):

ՋԱՎԱՀԻՐ. (Կատաղի Հայացքով ուղեկցել է Սոնային): Էլ ինչ մտածելու բան մնաց։ Բացի իմ ասածից, ուրիշ հնար չկա այդ պատուհասից ազատվելու համար։ (Նստում է քրսինի քով):

ԶԱՌՆԻՇԱՆ. Թող, մին ֆալ բաց անեմ, տեսնեմ սա ինչ է ասում։ (Դուրս է բերում քրսինի վրա գցած գորգի տակից մի փոքրիկ կապոց, որի մեջ կան 42 սիսեռներ: Կապոցը բաց է անում և, սիսեռները այս ու այն կողմ դարսելով, գուշակում)։ Ո՞վ կարող էր ասել, որ իմ ուրախ տունն այսօր պիտի սևեր հագնի։ (Նայելով սիսեռներին): Մութն է ցույց տալիս, խելքս բան չի կտրում։ Ո՞վ է այս մեն մենակը մեջտեղ ցցված։

ՋԱՎԱՀԻՐ. (Սիսեռներին նայելով): Չար ոգին։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ի՞նչ է նշանակում այս ճանապարհը՞։

ՋԱՎԱՀԻՐ. Գերեզմանատուն։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ո՞վ է մեռյալը։

ՋԱՎԱՀԻՐ. Չար ոգին։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ո՞վքեր են այս տխուր ու տրտումները։

ՋԱՎԱՀԻՐ. Դու, ես, զավակներդ, թոռներդ, ամենքս։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ո՞րտեղ է մեր ազատությունը։

ՋԱՎԱՀԻՐ. Մի մարդու ձեռքում՞։

ԶԱՌՆԻՇԱՆ. Ո՞վ է այդ մարդը։

ՋԱՎԱՀԻՐ. Նա, որ ուզում է խեղդել չար ոգուն։

ԶԱՌՆԻՇԱՆ. Չկա այդպիսի մարդ։

ՋԱՎԱՀԻՐ. Կա։

ԶԱՌՆԻՇԱՆ. (խորին կշտամբանքով և ահով): Ջավահի՞ր։