ՋԱՎԱՀԻՐ. Սպանեցեք, ասում է։
ԶԱՌՆԻՇԱն. Ջավահիր։
ՋԱՎԱՀԻՐ. (Գլուխը բարձրացրել է և տեսել լուսամուտի առջև անցնող Գիժ-Դանիելին: Սարսափով ճչում է): Ա՜հ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Ի՞նչ պատահեց։
ՋԱՎԱՀԻՐ. Նա անցավ լուսամուտների մոտով։
ԶԱՌՆԻՇԱՆ. Ո՞վ։
ՋԱՎԱՀԻՐ. Դանիելը։
ԶԱՌՆԻՇԱՆ. Ինչու վախեցար։ (Սիսեռները ժողովում է ու կապում):
ՋԱՎԱՀԻՐ. Եթե նրա աչքերը տեսնեիր, կսարսափեիր։
ԶԱՌՆԻՇԱՆ. Նա գիշեր֊ցերեկ պտտում է այս տան շուրջը:
ՋԱՎԱՀԻՐ. էլի անցավ։ Օ՜օ, նա մի չար միտք ունի, ես զգում եմ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Քրսինը պաղել է, գնա կրակ դիր։
ՋԱՎԱՀԻՐ. Ինչու ամեն բան ինձ ես հրամայում, ուրիշ հարս չունի՞ս:
ԶԱՌՆԻՇԱՆ. Կանչիր այստեղ անունը կտրածին։
ՋԱՎԱՀԻՐ. (Վեր է կենում, մոտենում է խորքի ձախակողմյան դռներին): Է՜յ, սկեսուրդ կանչում է։
ՏԵՍԻԼ 12
ՆՈՒՅՆՔ և ՍՈՆԱ
ՍՈՆԱ. (Գալիս է խորքի ձախակողմյան դռներով):
ԶԱՌՆԻՇԱՆ. Անիծված, մեզ անբախտացրիր, գոնե պարտքդ կատարիր։
ՍՈՆԱ. Ի՞նչ ես հրամայում։
ՋԱՎԱՀԻՐ. Հրամայում է որ քրսինի համար կրակ դնես։
ՍՈՆԱ. Աչքիս վրա (Գնում է աջ կողմի դռներով):
ԶԱՌՆԻՇԱՆ. (Նայել է Սոնայի հետևից): Ի՜նչ սիրուն էլ է անիրավը, համ ատում եմ, համ խղճում։
ՋԱՎԱՀԻՐ․ (Կատաղի): Ախ, սիրուն օձ կծե նրան։ (Գնում աջակողմյան դռներով):