ՄԻԱՆՍԱԶ. (Գրպանից դուրս է բերում ինչ-nր չորացած կաշվի կտոր, ցույց տալիս): Տեսնո՞ւմ ես։
ԶԱՌՆԻՇԱՆ․ Այդ ինչ է:
ՄԻԱՆՍԱԶ. Կատաղած գայլի բերան։ Այսօր սրա զորությունը պիտի փորձեմ։
ԶԱՌՆԻՇԱՆ. Սև կատվի ոտի պճեղը չոգնեց, ագռավի աչքը չոգնեց, տեսնենք դա ինչ պիտի անե։
ՄԻԱՆՍԱԶ. Քառասուն անգամ քառասուն ջին եմ դուրս բերել, փեարվեարդիգյարը այսօր ինձ կոգնի։ Քրսինը պաղ է։
ՏԵՍԻԼ 14
ՆՈհՅՆՔ և ՋԱՎԱՀԻՐ
ՋԱՎԱՀԻՐ. (Գալիս է խորքի աջակողմյան դռներով: Սաստիկ հուզված է): Էլ չեմ կարող դիմանալ այսքան ցավերին։ Մյուս երեխաս էլ հիվանդացավ։ Նա էլ տաքության մեջ է։ (Միանսազին): Ազատիր մեզ, ազատիր։
ԶԱՌՆԻՇԱՆ. (Միանսազին): Ազատիր։
ՄԻԱՆՍԱԶ. (Ջավահիրին): Կանչիր նրան այստեղ. (Շալը վերցնում է իր գլխից և մի կողմ գցում):
ԶԱՌՆԻՇԱՆ. Այ, գալիս է։ (Վեր է կենում):
ՏԵՍԻԼ 15
ՆՈԻՅՆՔ և ՍՈՆԱ
ՍՈՆԱ. (Գալիս է աջ կողմի դռներով՝ ձեռքին մի երկաթյա կրակակալ, վառ ածուխներով լիքը):
ԶԱՌՆԻՇԱՆ. Կրակը լավ չի վառվել, գլուխներս կբռնե։
ՍՈՆԱ. (Ուզում է կրակը ետ տանել):
ՋԱՎԱՀԻՐ. (Ինչ որ մտածելով, որոշելով, հանկարծ): Տուր ինձ։ (Առնում է Սոնայից կրակակալը, վառ ածուխը թափում է քրսինի տակ և կրակակալը մի կողմ դնում: Աջ կողմի դռները կողպում է):
ՍՈՆԱ. (Ուզում է գնալ իր սենյակը):