ՏԵՍԻԼ 2
ԱՐՓԵՆԻԿ և ԳԱԼՈ, որ գալիս է աջ կողմի դռնով
ԳԱԼՈ. (23 տարեկան երիտասարդ է, գեղեցիկ, առողջ ու համեստ դեմքով ու ձևերով: Հագած է հասարակ եվրոպական հագուստ: Շարժումները համեստության հետ միասին ունին և հպարտություն): Բարով, Արփենիկ։ (Ձեռք չի տալիս, միայն գլուխ է տալիս):
ԱՐՓԵՆԻԿ. (Գլուխը թեթևակի շարժելով): Բարի գալուստ։
ԳԱԼՈ. Մերոնք տա՞նն են։
ԱՐՓԵՆԻԿ. Տղամարդիկ՝ ոչ։ Սաթենն իսկույն կգա։ Ահա նա։
ՏԵՍԻԼ 3
ՆՈԻՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ
ՍԱԹԵՆԻԿ. (Գալիս է խորքի դռներով: Մոտ 40 — 42 տարեկան կին, բավական թարմ և տակավին գեղեցիկ: Հագած է տեղական գունավոր ասեղնագործ զգեստ: Ոտներին՝ եվրոպական կոշիկներ: Գլուխը զարդարված է տեղական ու թուրքական ոսկիներով: Հուզված է Գալոյի գալստյամբ): Գալո՜
ԳԱԼՈ. Մա՜յր։ (Համբուրում է Սաթենիկի ձեռքը)։
ՍԱԹԵՆԻԿ. (Թեթև համբուրում է Գալոյի ճակատը, դառնում է Արփենիկին): Թող մեզ առանձին։
ԱՐՓԵՆԻԿ. (Գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 4
ՆՈԻՅՆՔ, արռանց ԱՐՓԵՆԻԿԻ
ՍԱԹԵՆԻԿ.+ (Արփենիկին հայացքով ուղեկցելուց հետո, Գալոյին համբուրում է ջերմագին և թեթև արտասվելով): Նստիր։ (Հուզումը զսպելով): Հինգ ամիս է քեզ չեմ տեսել, ո՞րտեղ էիր։ (Նստում է աջ կողմի թախտի վրա):
ԳԱԼՈ.+ (Նստում է աջ կողմի թախտի վրա): Ո՜վ գիտե,