Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թափառում էի։ Այն օրեն, երբ ամուսինդ ինձ արտաքսեց այս տնեն, պտտել եմ ամբողջ Թուրքիան աննպատակ։ Այժմ պատերազմը ինձ քշել բերել է այստեղ:

ՍԱԹԵՆԻԿ. (Խորհրդավոր ու կիսահեգնական): Միա՞յն պատերազմը։


ԳԱԼՈ. Եվ դու։

ՍԱԹԵՆԻԿ. (ժպտալով): Եվ մի երրորդը: Հարկավ։

ԳԱԼՈ. (Հանդիմանորեն): Մա՞յր։

ՍԱԹԵՆԻԿ․ Լավ, մի վշտանար։ Ես քեզ չեմ մեղադրում։ Նիգարն արժանի է քեզ, դու էլ Նիգարին։ Միայն գիտցիր, որ Միհրդատը իսկույն հասկանալու է գալուդ նպատակը։

ԳԱԼՈ. Թող հասկանա, թող նորեն կատաղե, այլևս ինձ համար միևնույն է։ Կա՞րող եմ տեսնել Նիգարին։

ՍԱԹԵՆԻԿ. Համբերիր, կտեսնես։

ԳԱԼՈ. Ո՞րտեղ են ամուսինդ ու նրա եղբայրը։

ՍԱԹԵՆԻԿ. Գնացել են քահանայի մոտ, ժողով ունին։

ԳԱԼՈ. (Դառը հեգնությամբ): Ժողո՞վ։ Այստեղ ևս։ Ամեն տեղ։ Ամենքը մոլորվել են՝ մեծ ու փոքր, ամբողջ հայությունը։ Սակայն ոչ ոք գիտե, թե այս պատերազմը ինչ աղետ է բերելու մեզ։

ՍԱԹԵՆԻԿ. Աղե՞տ։ Ինչո՞ւ։ Ամենքն ասում են, որ պիտի ազատվենք Թյուրքիայի դարավոր լծեն։

ԳԱԼՈ. (Հեգնորեն ծիծաղում է):

ՍԱԹԵՆԻԿ. Ինչո՞ւ ես ծիծաղում։

ԳԱԼՈ. Ոչինչ։ Ես լսում եմ ամուսնուդ ձայնը։

ՍԱԹԵՆԻԿ. Անցիր մյուս սենյակը, թող որ նախազգուշացնեմ նրան քո մասին։ ԳԱԼՈ. Մի վախենար, մայր, ես ինձ կզսպեմ։ ՍԱԹԵՆԻԿ. Շնորհակալ եմ, որդի։

ՏԵՍԻԼ 5

ՆՈԻՅՆՔ, ՄԻՀՐԴԱՏ և ԴԱՆԻԵԼ

ՄԻՀՐԴԱՏ. (Դրսից): Մի վիճիր, դու թուրք կառավարությանը չես ճանաչում։ (Գալիս է աջ կողմի դռներով: Հիսուն և երեք տարեկան տղամարդ է, բավական առույգ է,