Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ 6

ՄԻՀՐԴԱՏ և ՍԱԹԵՆԻԿ

ՍԱԹԵՆԻԿ. Մի՞թե այս ծանր օրերին անգամ չես կարող հաշտվել այդ խեղճ տղայի հետ։


ՄԻՀՐԴԱՏ. Գեհենի կրակի մեջ էլ չեմ մոռանա, որ նա քո խայտառակության պտուղն է։

ՍԱԹԵՆԻԿ. Ա՛հ, երանի դու ինձ չազատեիր այդ խայտառակությունից։

ՄԻՀՐԴԱՏ. Ու թողնեի քեզ սրիկա Ջեմալի գրկում, որ նա կշտանար քո փարթամ մարմնից ու հետո շպրտեր քեզ իր ծառաներին, այո՞։

ՍԱԹԵՆԻԿ. Այո՛, թեկուզ այդպես. ի՞նչ արած, քչե՞րն են հայ աղջիկներից հաշտվել իրանց վիճակի հետ, ընկնելով փաշաների ու սուլթանների հարեմները։ Թող մեկն էլ ես լինեի։ Ո՞վ գիտե, գուցե տարիներն ինձ մոռացնել տային իմ անցյալը, իմ ծնողերին, իմ քրիստոնյա հավատն ու քեզ, որ իմ նշանածն էիր։

ՄԻՀՐԴԱՏ. Ահա թե ինչ։

ՍԱԹԵՆԻՍ. Այո՛, այն ժամանակ գոնե ես ազատ կլինեի քո հավիտենական նախատինքներից։ Այն ժամանակ ինձ համար անվերջ տառապանքների պատճառ չէր լինիր իմ արգանդի բերքը։ Ահ, Միհրդատ, Միհրդատ, դու չես հասկացել և երբեք չես հասկանալ, որ մոր համար զավակը զավակ է, ով որ լինի նրա հայրը։

ՄԻՀՐԴԱՏ. Մինչև անգամ մի ավազակ քո՞ւրդ, մի հրոսա՞կ։

ՍԱԹԵՆԻԿ. Այո, թեկուզ մի շուն։

ՄԻՀՐԴԱՏ. Որ այդպես է, զղջում եմ, որ այդ շան ձագին չխեղդեցի իր խանձարուրին մեջ։

ՍԱԹԵՆԻԿ. Ահ, կխեղդեիր, եթե թույլ տայի։ Մոռացե՞լ ես, թե քանի֊քանի անգամ եմ ես ազատել նրան քո ճանկերից: Ոհ, երբեք մտքիցս չի հեռանում այն անիծյալ ձմեռային գիշերը։ Քսաներեք տարի սրանից առաջ։ Ես քնած էի, երբ լսեցի նրա մանկական ճիչը թարթեցի և ի՞նչ տեսնեմ։ Աչքերդ արյունակալ կատաղած, ինչպես