ՆԻԳԱՐ. Տիրանն ասում է՝ ռուսները գալիս են ու մեզ համար ազատություն են բերում։ Ճի՞շտ է, հորքուր։
ՍԱԹԵՆԻԿ. Չգիտեմ, աղջիկս, ամենըն են ասում այդ: Եթե այդպես է, թող աստված օրհնե ռուսների ճանապարհը, թող օսմանյան պետությունը կործանվի նրանց թրից:
ՆԻԳԱՐ. Ամեն տեր աստված։
ՏԵՍԻԼ 8
ՆՈՒՅՆ. և ԴԱՆԻել
ԴԱՆԻԵԼ. (Շուտով գալիս է աջ կողմի դռներով: Շփոթված է ու գունատ): Ահ, տեր աստված, հազիվ ազատվեցինք կոտորածից:
ՍԱԹԵՆԻԿ. Ի՞նչ է պատահել։
ՆԻԳԱՐ. Նա դողում է, երեսին գույն չկա։
ԴԱՆԻԵԼ. (Սաթենիկին): Քիչ էր մնում, որ որդիդ կործաներ մեզ։
ՍԱԹԵՆԻԿ. Գալո՞ն։
ԴԱՆԻԵԼ. Ոչ Տիրանը։ Փողոցում նայում էինք զորքին։ Ասկերները, իրենց սովորության համաձայն, անցնելով» բարձր ձայներով լիրբ խոսքեր էին ուղղում տանիքների վրա ու դռների առջև խմբված հայ կանանց։ Տիրանը կատաղում էր։ Հանկարծ մի ասկեր, շարքից դուրս գալով, գրկեր մի աղջկա ու համբուրեց։ Նրա օրինակին հետևեցին մյուսները։ Տիրանը գոռաց. «էյ, շներ, անցեք, առանց մեզ խածնելու»։
ՍԱԹԵՆԻԿ. (Սարսափած): Ի՞նչ հանդգնություն ։
ՆԻԳԱՐ. (Հափշտակված): Կեցցես, Տիրան, կեցցես։
ՆԻԳԱՐ. Հետո՞, հետո՞։
ԴԱՆԻԵԼ. Նույն վայրկյանին մի սպա, ձիով և մտրակելով, մոտեցավ Տիրանին. է՜հ, գյավուր, գոռաց նա, դու ինչպես ես հանդգնում վիրավորել իմ զինվորներին։ Եվ մտրակով զարկեց Տիրանի գլխին։
ՍԱԹԵՆԻԿ. Ա՞հ։
ՆԻԳԱՐ. Հետո՞, հետո՞: