Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴԱՆԻԵԼ. Տիրանը խելքը կորցրեց, կատաղեց, դուրս բերեց գրպանից ատրճանակը։ Սպան նույնպես։


ՍԱԹԵՆԻԿ. Կրակեցի՞ն։

ԴԱՆԻԵԼ. Ես կարծում եմ կկրակեին, եթե չլիներ Գալոն։ Նա իսկույն մեջ ընկավ, Տիրանին ետ մղեց և կուրծքը դեմ տալով սպային, ասաց, «Հասիմ֊բեյ, դա իմ եղբայրն է, իսկ դու իմ բարեկամը, առաջ ինձ սպանիր, հետո նրան»։

ՍԱԹԵՆԻԿ. Լսիր, Միհրդատ, լսիր։

ԴԱՆԻԵԼ. Սպան ճանաչեց Գալոյին և զսպեց իրան։ Ահ, մենք ամենքս կոտորված էինք, եթե Գալոն չլիներ, որովհետև զինվորներն արդեն պատրաստ էին մեզ վրա հարձակվելու։

ՍԱԹԵՆԻԿ. Որտե՞ղ է այժմ Տիրանը։

ՆԻԳԱՐ. Ահա նա գալիս է: (Վազելով ընդառաջ): Կեցցես Տիրան, եթե հայրիկս այստեղ լիներ, քեզ կգրկեր ու կհամբուրեր։


ՏԵՍԻԼ 9




ՆՈԻՅՆՔ և ՏԻՐԱՆ



ՏԻՐԱՆ. (Գալիս է աջ կողմի դռներով: 22 տարեկան համարձակ ու համակրելի դեմքով երիտասարդ է: Հագած է մոխրագույն եվրոպական հասարակ հագուստ և երկայնավիզ կոշիկներ: Գլխին լայնեզր գլխարկ, որ ներս մտնելիս վերցնում է): Հը, ինչպես տեսնում եմ, հորեղբայրս արդեն ամեն բան զեկուցել է ձեզ։ (Դանիելին): Չէի՞ր կարող կանանց չվախեցնել։

ՆԻԳԱՐ. Ես ամենևին չեմ վախեցել։ Ընդհակառակը, շատ ուրախ եմ, որ դու պաշտպանել ես հայ աղջկա պատիվը։

ՍԱԹԵՆԻԿ. Նրանք կարող էին քեզ սպանել։

ՏԻՐԱՆ. Ահ, մայրիկ, ավելի լավ է պատվով մեռնել, քան տեսնել այդ անարգանքները։ Թուրքերը քանի գնում, այնքան ավելի են վայրենանում։ Նույնիսկ Սուլթան Համիդի օրով մենք այնպես հալածված չէինք, որպես