Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԻՐԱՆ. Նիգար, նստիր ու հայրիկիդ նամակ գրիր: (Գնում է խորքով):


ՆԻԳԱՐ. Այո:


ՏԵՍԻԼ 11




ՆԻԳԱՐ մենակ. հետո ԳԱԼՈ



ՆԻԳԱՐ. (Միաժամանակ մենակ է, գրում է):

ԳԱԼՈ. (Բավկան ժամանակ անցած, գալիս է աջ կողմի դռնով և կանգ է առնում դռանը քով):

ՆԻԳԱՐ. (Մի քանի վայրկյան անցած՝ գլուխը բարձրացնում է և, Գալոյին տեսնելով, թեթև ցնցվում է):

ԳԱԼՈ. Բարև, Նիգար։ (Առաջ է գալիս): Դու շփոթվեցի՞ր։

ՆԻԳԱՐ. Այո։

ԳԱԼՈ. Ինչո՞ւ:

ՆԻԳԱՐ. Որավհետև չի ուզում քեզ հանդիպել։ (Գրելը ընդհատում է ու ոտքի ելնում):

ԳԱԼՈ. Շնորհակալ եմ սիրալիր ընդունելության համար։ Բայց մի անհանգստանա մի հատիկ խոսք, և ես կհեռանամ։

ՆԻԳԱՐ. Ասա:

ԳԱԼՈ. Կարո՞ղ եմ հուսալ, որ երբևէ կարժանանամ ավելի լավ վերաբերմունքի։

ՆԻԳԱՐ. Ես ուրիշ կերպ չեմ կարող վերարերվել քեզ։

ԳԱԼՈ. Ինչո՞ւ։

ՆԻԳԱՐ. Որավհետև ես իմ կյանքի տերը չեմ:

ԳԱԼՈ. Դու խաբում ես քեզ և ինձ։ Ոչ ոք ունի իրավունք քո կամքին բռնանալու:

ՆԻԳԱՐ. Եվ ոչ ոք էլ չի բռնանում. միայն ես մանկությունից սովոր եմ հնազանդվել իմ հորեղբոր կամքին, որ իմ հոր փոխարենն է. իսկ դու գիտես, որ նա քեզ ատում է և երբեք չի համաձայնվիլ, որ ես քո կինը դառնամ։

ԳԱԼՈ. Ա՞յդ է միայն քո մերժման պատճառը։

ՆԻԳԱՐ. Ոչ, մի ուրիշ պատճառ էլ կա։ Մենք մոտիկ ազգականներ ենք։