Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարևում է Գալոյին և Նիգարին թուրքական ձևով)։ Միա՛րհարբա։ ԳԱԼՈ. (Գլուխ տալով թուրքական ձևով): Բարի գալուստ։


ԶԻՆՎՈՐ. (Ներս մտնելով Անթար-բեյից և Միհրդատից հետո, կանգ է առնում դռների առջև):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Նիգարին տեսնելով. նրա գեղեցկությունից գրավվել է: Բարակ բեղերը թեթևակի սրելով, նայում է շուրջը): Հավարո՞ւն ասացիք, էֆենդիմ դուք շատ համեստ եք, հազիվ թե այս քաղաքում ինձ հաջողվեր սրանից ավելի հարմար կացարան գնտնելու նորին գերազանցության համար։ (Նայում է Նիգարին, հետո դառնում է, զինվորին): Այնպես չէ՞, Սուլեյման, դու ճաշակ ունիս։

ԶԻՆՎՈՐ. (Նայում է Նիգարին): Բեյ, հրաշալի է։

ՄԻՀՐԴԱՏ. (Մեկուսի): Անիծվիք դուք։ (Բարձր): Խոնավ է. բեյ, մութ է:

ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Կարելի՞ է տեսնել մյուս սենյակները։ (Նայում է Նիգարին)։

ՆԻԳԱՐ. (Անթար-բեյի հայացքներին պատասխանում արհամարական ժպիտներով):

ՄԻՐՀԴԱՏ. Շնորհ արեք, բեյ:

ՏԵՍԻԼ 18

ՆՈՒՅՆՔ և ՍԱԹԵՆԻԿ ու ՏԻՐԱՆ

ՏԻՐԱՆ. (Ներս մտնելով խորքի դռներով, կանգ է առել դռների առջև, գլուխը բարձր):


ՍԱԹԵՆԻԿ. (Ներս է մտել Տիրանի հետ):

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Հապա նայենք֊տեսնենք։ (Քայլերն ուղղում է դեպի խորքի դռները, բայց, Տիրանին տեսնելով կանգ է առնում և նայում է նրան արհամարանքով: Դառնալով Միհրդատին, ցույց է տալիս մտրակի ծայրով Տիրանի վրա): Դա ձեր որդի՞ն է:

ՄԻՐՀԴԱՏ. Այո, բեյ:

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Լավ զինվորացու է։ Ինչո՞ւ չի ծառայում։

ՄԻՀՐԴԱՏ. Ես նրա համար 45 ոսկի փրկանք եմ վճարել գանձարանին: