Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Լավ եք սովորել, հայեր, դրամով ազատվել հայրենիքին ծառայելուց։


ՄԻՀՐԴԱՏ. Մեր բարեխնամ կառավարությունը հայի դրամը գերադասում է նրա զինվորական ծառայությունից։

ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Որովհետև գիտե, որ դուք՝ հայերդ, զենքից սարսափում եք։

ՏԻՐԱՆ. Այդ թուրքական ստոր զրպարտություններից մեկըն է։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ի՞նչ ասացիք, տղա, լավ չլսեցի։

ԳԱԼՈ. Բեյ, եղբայրս ասաց, որ ծտերն էլ գիտեն կռվել, երբ հարկավոր է։

ՄԻՀՐԴԱՏ. Բեյ բարեհաճեցեք նայել մյուս սենյակները։ (Մեկուսի Տիրանին): Զսպիր քեզ։

ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Արհամարհական հայացք ձգելով Տիրանի վրա, դառնում է իր զինվորին): Սուլեյման, հետևիր ինձ։ (Գնում է խորքի դռներով):

ՄԻՀՐԴԱՏ ԵՎ ԶԻՆՎՈՐ. (Հետևում են Անթար բեյին):


ՏԵՍԻԼ 14




ՍԱԹԵՆԻԿ, ՆԻԳԱՐ, ՏԻՐԱՆ և ԳԱԼՈ



ՆԻԳԱՐ. Տիրան, նա քեզնից վախեցավ, աստված վկա, վախեցավ։

ՍԱԹԵՆԻԿ. Որդի, մոռանում ես, որ դրանք մեր գլխի տերերըն են։

ՏԻՐԱՆ. Որքան թեք է ստրուկի գլուխը, այնքան ծանր է իջնում նրա վրա բռնավորի բռունցքը։

ԳԱԼՈ. ճիշտ է, բայց ըմբոստությունն անգամ պիտի ղեկավարվի խելքով և զգաստաբար:



ՏԵՍԻԼ 15




ՆՈՒՅՆՔ և ԱՆԹԱՐ-ԲԵՅ, ՄԻՀՐԴԱՏ և ԶԻՆՎՈՐ, որ վերադառում են



ԱՆԹԱ֊ԲԵՅ. Ես ձեր յոթը սենյակներից կվերցնեմ միայն ել եքը։ Այս մեկը կլինի փաշայի ննջարանը, կից դահլի..ը ընդունարան, իսկ ծայրի փոքրիկ սենյակը