բավական է ինձ համար։ Սուլեյման, գնա փաշայի և իմ իրերը բեր այստեղ։
ԶԻՆՎՈՐ. Իսկույն։ (Գնում է աջ կողմի դռնով):
ՄԻՀՐԴԱՏ․ (Մեկուսի): Անիծվիր դուք. (Բարձր): Բեյ, չէի՞ր կամենալ արդյոք մի գավաթ ղահվե ընդունել։
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Նայելով Նիգարին): Հաճույքով, եթե միայն երիտասարդ խաթունն արժանի կհամարե իր քնքուշ ձեռիկներով մատուցանել։
ՆԻԳԱՐ. (Զզվանքով լի մի հայացք ձգելով Անթար-բեյի վրա, գնում է խորքի դռներով):
ՏԵՍԻԼ 16
ՆՈԻՅՆՔ, առանց ՍԱԹԵՆԻԿԻ, ՆԻԳԱՐԻ և ԶեՆՎՈՐԻ
ԳԱԼՈ. Ներեցեք, բեյ, մեր կանայք ղահվեն պատրաստում են, բայց տղամարդկանց անձամբ մատուցելու սովորությունը չունին։
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. (Հեգնորեն): Մի՞թե։ Իսկ ես հաստատ գիտեմ, որ քրիստոնյաների մեջ այդ մինչև անգամ բարձր քաղաքավարություն է համարվում և քաղաքակրթության ապացույց։
ՏԻՐԱՆ. Այո, բայց միայն քրիստոնյա տղամարդկանց վերաբերմամբ։
ԱՆԹԱՐ֊ԲԵՅ. Ուրեմն, ձեր կանայք գարշո՞ւմ են մեզնից։ (Հեգնաբար): Իհարկե, մենք անմաքուր մահմեդականներ ենք։
ՏԻՐԱՆ. Քավ լիցի: Մեր կրոնը, մեր կրթությունը, մեր ավանդությունները խստիվ արգելում են մեզ գարշել առհասարակ մարդուց՝ ինչ ազգության և դավանության էլ պատկանե նա։ Մենք միայն չենք մոռանում, որ Թուրքիայում ենք գտնվում։
ԱՆԹԱՐ-ԲԵՅ. Ի՞նչ եք կամենում ասել դրանով։
ՏԻՐԱՆ. Հասկացեք, ինչպես կամենաք։
ՄԻՀՐԴԱՏ. (Մեկուսի): Այդ տղան խելագարվել է։ (Մոտենում է խորքի դռներին և Սաթենիկից ընդունում մատուցարանը,