Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա. ԿՈԶ. Բա էլ ինչի՞ համար են։ Բ. ԿՈԶ. Քրիստոնյաներ են։ Ա. ԿՈԶ. Մի՞թե։ Բ. ԿՈԶ. իհարկե, չե՞ս տեսել խաչեր նրանց աղոթատների վրա։ Ա. ԿՈԶ. ճշմարիտ որ... Բայց սատանան տանն, ես չեմ կարող հայերին քրդերից զատել։ Բ. ԿՈԶ. Գիտես, ես հայերի գյուղերն էլ կարողանում եմ հեռվից զատել քուրդերի գյուղերից։ Ա. ԿՈԶ Այդ ինչպե՞ս։ Բ. ԿՈԶ. Ծառերով։ Որ գյուղում որ ծառեր տեսնես, գիտցիր, որ հայեր են։ Ա. ԿՈԶ. խե, խե խե, ծիծաղելի է: ԲԵՄԻ ԽՈՐՔԻՑ. (Լսվում է շեփորի ձայն, որ զինվորներին կերակուրի է կանչում: Անմիջապես խորքում սկսվում է իրարանցում: Զինվորներն ու կոզակները աջ կողմից անցնում են դեպի ձախ՝ ձեռներում փոքրիկ կաթսաներ): Բ. ԿՈԶ. Վերջապես, մեզ կանչում են ուտելու։ Ես շան պես քաղցած եմ։ Ա. ԿՈԶ. Ահա գալիս են մեզ փոխարինելու։ (Երկու ուրիշ կոզակներ մի երրորդի առաջնորդությամը գալիս են խորքից և փոխարինում առաջիններին):

ՏԵՍԻԼ 2

ԳԵՆԵՐԱԼ ՆԵԼԻԴՈՎ, ՄԻԼՈՎԻԴՈՎ, ՀՐԱԶԴԱՆ, ԱԼԻՇԱՆ

և մի խումբ սպաներ դուրս են գալիս աջ կողմի մեծ վրանից:

ԳԵՆԵՐԱԼ. Ցավում եմ, որ չեմ կարող թույլ տալ ձեզ այսօր ևեթ առաջ շարժվելու։ Մթերքների և պարենի տրանսպորտը միայն վաղն առավոտյան է այստեղ հասնելոս Անխոհեմ կլինիր առանց պաշարի և ուտելիքի գործ սկսել։